«Սերժ Սարգսյանը կխոսի հանրաքվեից առաջ». Գալուստ Սահակյան
«Եթե հանրաքվեում «ոչ»-ը հաղթի, դա տապալման խնդիր չէ, պարզապես պետությունն ավելի նվազ զարգացման տեմպերով առաջ կգնա»,-լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ սահմնադրական փոփոխությունների մեջ իրենք տեսնում ենք բավականին լուրջ հնարավորություն բարեփոխումների առումով:
Անդրադառնալով «Այո»-ի շտաբի գործունեությունը, նա ասաց, որ չի կարծում` «այո»-ի քարոզարշավը ՀՀԿ-ի բեռն էր.«Սա այն քաղաքական ուժերի բեռն է, որոնք տարիներ շարունակ պայքարում էին այս մոդելի համար: Պարզապես այս անգամ ՀՀԿ-ն աջակից եղավ: Սա կենաց մահու կռիվ չէ, որ ասում են «մահ ռեժիմին», թե որ ռեժիմին, անհայտ է»:
Լրագրողները նաև Աժ նախագահից հետաքրքրվեցին` Սերժ Սարգսյանը կխոսի՞ մինչեւ հանրաքվեն. «Ենթադրում եմ, որ պիտի խոսի: Դուք մտածում եք, որ մենք առավոտից երեկո մտածում ենք, թե ով պիտի խոսի, երբ պիտի խոսի»:
Անդրադառանալով Ժիրայր Սեֆիլյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարություներին , թե հեղափոխությունը սկսված է, ԱԺ նախագահն այսպես արձագանքեց. «Հայտարարեցին, թե հեղափոխությունը սկսված է, նաեւ հայտարարեցին, թե երկիշխանություն է, բայց երկրորդ իշխանության իշխաններին չտեսանք» :