Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատարանին. Գագիկ Ծառուկյանի փաստաբան
Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատարանին, դատարանը հեռացել է խորհրդատվական սենյակ ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու։ Այս մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրից դուրս գալով, ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։