Ընդդիմությունն ավելի լավ է խելամիտ տարբերակով քայլեր կատարի. Վարդան Այվազյան
«Դեմոկրատական երկներում, որտեղ ժողովրդավարությունը ամենամեծ արժեքն է, թույլատրվում է ցանկացած գործողություն մինչ այնքան ժամանակ, երբ որ դու օրենքով թույլատրված չափը չես անցնում, շատ անհասկանալի է, որ մարդիկ արդեն քայլեր են կատարում, որոնք օրենքից դուրս են, ցավալի է, որ վաղը մյուս օրը կարող ենք նաև պրովոկացիաների ակնատես լինել»,-newspress.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը՝անդրադառանալով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երեկվա հանրահավաքին և այն հայտարարություններին, թե հեղափոխությունը արդեն մեկնարկել է:
Վարդան Այվազյանի դիտրակմամբ՝ ժողովուրդն է ընտրությունների միջոցով որոշում կատարել իշխանափոխություն, թե ոչ: Այվազյանի կարծիքով ՝ ընդդիմությունը ավելի լավ է խելամիտ տարբերակով քայլեր կատարի:
Անդրդառանալավ հարցին, թե մարզային այցելությունները ինչ են ցույց տալիս, սահմանադրական փոփոխություններին ավելի շատ այո, թե ոչ ասելու տրամադրություններ կան, պատգամավորն ասաց, որ ավելի շատ սոցիալական հարցեր են բարձացվում, քան սահմանադրության դրույթներին վերաբերող հարցեր. «սոցիալական հարցերն, իրոք, գերիշխող են»,- ընդգծեց նա: