Պեկինը նորից չի փակվի․ քաղաքում սկսվել է կորոնավիրուսի նոր ալիք
Պեկինի իշխանությունները ամբողջությամբ չեն փակի քաղաքը՝ կապված կորոնավիրուսի վարակի նոր ալիքով։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Հունիսի 13-ից քաղաքում փակվել են մի շարք մեծ խանութներ ու առևտրի կենտրոններ։ Արգելվում է, որպեսզի քաղաքից հեռանան այն մարդիկ, ովքեր շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված մարդու հետ։
Հիշեցնենք, որ Չինաստանում վերջին մի քանի օրերին գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների զգալի աճ։