Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները. Արսեն Թորոսյան (ֆոտո)
Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները: Չնայած մեծ բացարձակ թվերին վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը:
Իրավիճակը, սակայն մնում է շատ լարված և մենք բոլորս պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրենք այն բարելավելու համար:
Անխտիր բոլորս պետք է.
կրենք բժշկական դիմակ ամենուր,
հաճախ լվանանք կամ ախտահանենք ձեռքերը,
պահպանենք 1.5-2 մետր հեռավորություն այլ անձանցից»,- գրել է Թորոսյանը։