Եմենում գրոհայինները երկու քաղաք են զավթել
Եմենի հարավում «Ալ-Քաիդայի» գրոհայինները երկու խոշոր քաղաք են զավթել՝ Ջաարն ու Զինջիբարը, հաղորդում է Reuters-ը։ Այդ քաղաքներում մոտ 50 հազար մարդ է բնակվում։
Ըստ աղբյուրի, ահաբեկիչները կարողացել են ժողովրդական աշխարհազորային անդամներից զավթումն իրականացնել քաղաքների մուտքերի մոտ հսկիչ անցակետեր տեղեկայելով: Գրավման մասին հայտարարվել է բարձրախոսների օգնությամբ։
Հիշեցնենք, որ այս տարի սեպտեմբերին Եմենի արտգործնախարար Ռիյադ Յասինը հաստատել էր հուսիների դեմ պայքարելու համար արաբական կոալիցիայի զինվորականների ներթափանցումը Եմեն:
Նախարարի խոսքով՝ երկրի տարածք էին մտել Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ զորքեր։
«Շուտով մենք կնշենք նոր տոն՝ հուսիներից Եմենի ազատագրման տոնը»,- հայտարարել է Յասինը։