Իրանական զորքերը հրթիռակոծել են Իրաքի քրդական գյուղերից մեկը
Իրանական հրետանին հրթիռակոծել է Էրբալ նահանգի գյուղերից մեկը, որ գտնվում է Իրաքի Քուրդիստանում։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Մի քանի օր առաջ Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ թուրքական զորքերը գործողություններ են սկսում Իրաքի տարածքում։
Այս համատեքստում Իրաքում սկսվել են բողոքի ակցիաներ։