Վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր կլինի անձը հաստատող փաստաթղթի կրումը. Նիկոլ Փաշինյան
Վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար կլինի պարտադիր անձը հաստատող փաստաթղթի կրումը: Խոսքն անձնագրի, ID քարտի կամ վարորդական իրավունքի մասին է:
Հիմա անձնագիր չունենալը եւ դիմակ կրելու կանոնները խախտելը կլինեն առանձին իրավախախտումներ եւ յուրաքանչյուրը առանձին-առանձին կենթարկվեն տուգանքի: Այսինքն դիմակ չկրելու համար 10 հազար դրամ տուգանք, եւ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար էլի 10 հազար դրամ: Մենք էականորեն ուժեղացնելու ենք վարչական վերահսկողությունը դիմակների կրման մասով: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: