Ադրբեջանը ծանր պահին օգնության ձեռք է մեկնել մեծ եղբորը
ՌԴ ինքնաթիռի խոցումից հետո ռուսական կողմն արգելեց թուրքական արտադրության բանջարեղենի մուտքը Ռուսաստան: Վրաց-ռուսական սահմանին կուտակված թուրքական բանջարեղենի մեքենաները սահմանից դուրս բերելու և թուրք գործարարներին օգնելու նպատակով ադրբեջանական իշխանությունները հրատապ քայլեր են ձեռնարկել իրենց տարածքով բեռների տեղափողումը կազմակերպելու և բանջարեղենը Ղազաղստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Տաջիկստան հասցնելու համար:
Թուրքիայի իշխող կուսակցությունից էկոնոմիկայի փոխնախարար Նեժաթ Քոչերը հայտարարել է. «Թուրքական արտադրության ապրանքները Ադրբեջանի օգնությամբ կշրջանցեն Ռուսաստանը և կհասնեն Միջինասիական երկրներ»: