Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը Սիրիայի հարցով օնլայն քննարկում ակնցկացնեն
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կանցկացնեն օնլայն քննարկում Սիրիայի հարցով։ Այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջաֆադ Զարիֆը՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Նա ընդգծել է, որ օրեր առաջ օնլայն քննարկման համաձայնություն է ստացել նաև Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուից։
Ընդգծենք, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված Սիրիայում հարաբերական անդորր է։