է՞ս չեք, արա... Փաշինյանի հրամանով Ռոմանին պառկացնում են ասֆալտին. Միհրան Հակոբյան
Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի մեդալակիր, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյան: Մենք Ռոմանով հիացել ու հպարտացել ենք: Ռոմանը մեզ ուրախություն ու հպարտություն է պարգևել:
Հիմա Նիկոլ Փաշինյանի հրամանով Ռոմանին` մեզ այդքան հպարտություն պարգևած մարդուն, պառկացնում են ասֆալտին, որովհետև Ռոմանը համարում է, որ ինքը ՀՀ քաղաքացի է, համարում է, որ կարծիք ու տեսակետ ունենալու իրավունք ունի: Սա խայտառակություն է, ուրիշ ոչինչ:
Միրզոյան Արարատի ասած` է՞ս չեք, արա...»;