Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակը հենց այսօր մտադրությունն իրավաչափ չէ. Ռուբեն Մելիքյան
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը acebook-ի իր էջում գրել է.
«Ամեն ինչից զատ՝ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ԱԺ աշխատասենյակը հենց այսօր, հենց հիմա խուզարկելու մտադրությունը, կարծում եմ, իրավաչափ չէ՝ այն պատճառով, որ ընդդիմադիր պատգամավորին կանգնեցնում է անթույլատրելի երկընտրանքի առջև. մասնակցել ԱԺ նիստի՞ն (գիտեք, թե ինչ հարց է քննարկվում), թե՞ օգտվել իր իրավունքից՝ մասնակցելու սեփական աշխատասենյակի խուզարկությանը։
#մանկապատանեկան_ռեպրեսիաներ
ՈւՂՂՈՒՄ. Պարզվեց՝ խոսքը վերաբերում է ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ գրասենյակում գտնվող աշխատասենյակին։ Սակայն դրանից հարցի էությունը չի փոխվում»: