Կամ դիմակ ենք կրելու, կամ վիրուսը հաղթահարելու ենք հետեւյալ կերպ. ով պիտի մահանար՝ մահանա. Փաշինյան
Անկախ նրանից, թե ինչ մեթոդով վարչական, թե այլ, մինչեւ չպահենք դիմակ կրելու կանոնը, մենք կորոնավիրուսի խնդիրը չենք կարող լուծել: Կամ կրում ենք դիմակը, կամ էլ հաղթահարելու ենք հետեւյալ կերպ. ով պիտի մահանար՝ մահանա, եւ մնան միայն նրանք, որոնք կհաղթահարեն հիվանդությունը: Մենք երեկ 42 տարեկան մահացության դեպք ենք ունեցել: Այս մասին պարետատան նիստից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: