Պորտլանդում ցուցարարները քանդել են Թոմաս Ջեֆերսոնի հուշարձանը
Ամերիկյան Պորտլանդում ցուցարարները քանդել են ԱՄՆ-ի երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի հուշարձանը։ Այս մասին տեղեկանում ենք CBS-ից։
Հուշարձանը կանգնեցված էր Ջեֆերսոնի անունը կրող ավագ դպրոցի մոտ։ Ընդգծենք, որ Պորտլանդում սա թվով 3-րդ հուշարձանն է, որ ցուցարարները քանդում են։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ցույցերը սկսվեցին մայիսի 25-ին՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո։