Լեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Հասարակություն

Նրանք բռնության տեսարան չեն տեսել. իշխանությունը մի օր կպլստա ձեր ձեռքից՝ իր հետ տանելով ձեր մարդ տեսակը

Չնայած բոլորը հստակ տեսան, թե ինչպես են ոստիկանները քաշքշում, փողոցից քարշ տալով հեռացնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կին պատգամավորներին, սակայն չգիտես ինչու, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կատարվածը կանանց նկատմամբ բռնություն չեն համարում։ Իսկ ավելի կոնկրետ՝ նրանք ոստիկանների գործողություններում բռնություն չեն տեսնում։

Մասնավորապես, հենց առաջին օրվանից Փաշինյանին հաճոյանալու համար կառավարության կողմից որպես ծրագիր ներկայացված դատարկ թղթի տակ ստորագրել ցանկացող Քրիստինե Պողոսյանը հայտարարել է, թե. 

«Ես չեմ տեսել որևէ բռնության տեսարան»...

 

Մեկ այլ պատգամավորուհի՝ Արփինե Դավոյանն էլ, ո՛չ միայն կանանց, այլև առհասարակ՝ ոչ մի պատգամավորի նկատմամբ բռնություն չի տեսել (մինչդեռ վնասվածքներ էին ստացել ոչ միայն կանայք, այլև մյուս պատգամավորները։ Գևորգ Պետրոսյանի վրա ևս բռնության հետքեր են մնացել):

Արփինե Դավոյանը հայտարարել է.

«Կին պատգամավորների, առհասարակ, որևէ պատգամավորի նկատմամբ բռնություն չի կիրառվել».

Ոչ միայն այս երկուսը, այլև մյուս իմքայլականները ևս ոչ մի բռնություն չեն տեսնում և ոստիկանների գործողությունները որակում են իրավաչափ: Թերևս իմքայլականների տեսողության և ընկալման հետ կապված և խնդիրների հայտ են եկել այն օրից, երբ փողոցից հանկարծ հայտնվեցին ԱԺ դահլիճում։ Երբեմնի փողոցային ընդդիմությունը դարձել է իշխանություն, հանկարծ հայտնվել տաքուկ ու փափուկ աթոռներին, որտեղ միայն անհեթեթ ու անգրագետ մտքեր արտահայտելու համար ստանում են կլորիկ աշխատավարձ ու պարգևավճարներ։ Իհարկե նրանք չեն ցանկանա զրկվել այս ամենից, հատկապես, երբ այսօր ոստիկանն իրենց դեմ չէ, այլ իրենցն է... իրենցը՝ ոչ թե ժողովրդինը: Նրանք բոլորը, դասը լավ սերտած աշակերտի նման, բառ առ բառ կրկնում են մեկը մյուսին` համոզելով բոլորին, որ մեղավորը ԲՅԿ֊ն է։ Մոտավորապես այդպիսի մի տեքստ էլ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ասաց.

«Եկեք ֆիքսենք մի բան հետոյի համար. այսօր իրավապահների գործողությունների մեջ ժողովրդին ներքաշելու եւ հանրային առողջությունը վտանգի տակ դնելու պատասխանատվությունը կրում է ծառուկյանական թիմը։
Ժողովրդի լավագույն շահը սա՞ է»։

Չէ, լո՞ւրջ...

Ամեն դեպքում վատ չէր լինի քայլարածների համար ևս մեկ անգամ դիտել բռնության հետ կապված մի քանի լուսանկար ու հետևություններ անել՝ ի՞նչպես է կոչվում այն գործողությունը, որի միջոցով մտածված վնասում են մարդուն, վնասվածքներ հասցնում...

Եթե անգամ չբարձրաձայնենք, գոնե քնելուց առաջ, երբ գլուխներդ բարձին դնենք, մտածեք՝ ի՞նչ կանեիք, երբ ոստիկանները ձեզ քարշ տային փողոցով կամ գետնին գցեին, կամ, ինչպես ձեր քաղաքական կնքահայրն է ասում, ասֆալտին փռեին...

Պետք է խորհել, քանի դեռ հանկարծակի ձեր ձեռքն ընկած իշխանությունը նույնքան հանկարծակի չի պլստացել ձեր ձեռքից՝ իր հետ տանելով ձեր մարդ տեսակը...

 

Արմինե Մկրտումյան