ԱՀԱԶԱՆԳ. ԵՊՀ֊ում ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը գաղտնի նիստ է անց կացնում (լուսանկար)
Գևորգ Էմին-Տերյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի գործընկերներ, մի քանի րոպեից կմեկնարկի ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստը, որը ընտրելու է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 8 անդամներին, սակայն ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի բանավոր հրահանգով, ոչ միայն լրատվամիջոցների համար է արգելվել առցանց հեռարձակումը, այլև ԵՊՀ հանրային կապերի ծառայության համար»:
Երեկ երեկոյան այս խնդրին էր անդրադարձել նաև ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը։
««ՀՀ վարչապետ» Լարիսա Մինասյանը ԿԳՍՄ նախարարի միջոցով պարտադրում է ԵՊՀ խորհրդի կազմում ընդգրկել ամբողջ գիտակցական կյանքում օլիգարխ Ջորջ Սորոսից վարձատրված այս կնոջը` Նարինե Խաչատրյանին:

Հիմա գիշերվա կեսին ԵՊՀ պրոռեկտորների մակարդակով ընկել են դռնեդուռ և սույն սորոսականի համար բավարար ձայներ են ապահովում, որպեսզի վաղը առավոտյան նիստում զոռով անցկացնեն այս սորոսականին: Սա իհարկե սորոսի վաստակերի կողմից հերթական ոտնձգությունն է ԵՊՀ-ի նկատմամբ: ԵՊՀ-ն զավթելը և ձեր ուսանող երեխաներին պղծելը սորոսականների վաղեմի երազանքն է, որը կարծես զոռով իրականություն են դարձնում»,-գրել էր Մալյանը։