Լեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Հասարակություն

«Չհասկացանք, Պրն. Փաշինեան. Դուն պէտք է բացատրութիւն տաս». սփյուռքահայ Գաբրիել Թորոսյանը՝ Փաշինյանին

Սփյուռքահայ Գաբրիել Թորոսյանը դիմել է Newspress.am֊իմ ր խնդրել իր ձայնը հասցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Գաբրիել Թորոսյանի նամակը ստորև՝ ամբողջությամբ. 

«Չհասկացանք, Պրն. Փաշինեան

Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ Նիկոլ Փաշինեան,

Երկուշաբթի 20 Ապրիլ 2020-ի երեկոյեան (թուականին մեկնաբանութիւնը՝ ընթերցողին), Ձեր դիմատետրեան էջով ունեցաք ուղիղ պատկեռասփռուած ելոյթ (ՙՖէյսպուք Լայվ՚), զոր խորագրեցիք «մեծ հիասթափութեան մոդելաւորումը»:

Շուրջ 34 վայրկեան տեւած այդ ելոյթը յատկացուցիք խօսելու եւ ներկայացնելու«յետ-յեղափոխութեան երկու տարուան ընթացքում հիասթափուելու պատճառ ունեցող» ները :
Բազմիցս շեշտեցիք, որ «քննադատելու» համար չէք խօսիր, այլ՝ կը ներկայացնէք «հիասթափուելու լեկիթիմ պատճառներ» ունեցողները:

Այդ ելոյթին ընթացքին, ցաւօք ուշադրութիւնս գրաւեցին բազմաթիւ, մեղմ ըսեմ, անտրամաբանական հակասութիւններ : Բոլորին մասին հնարաւոր չէ հոս խօսիլ :
Կ՛ուզեմ առանձնացնել մէկ քանին:

Դուք ըսիք, որ «Հիասթափութեան մէկ ուրիշ աղբիւր կարող են լինել եւ ե՛ն սփիւռքի մեր շատ սիրելի որոշ կառոյցներ ... որովհետեւ բաւականին երկար ժամանակ (անոնք) եղած են միջնորդ Հայաստանի կառավարութեան եւ սփիւռքի միջեւ խօսակցութեան ... էսօր էդ երեւոյթը թրանսֆորմացուում ա, փոխուում ա որովհետեւ էսօր էդ կառավառութիւնը հիմա ես նստած խօսում եմ ձեզ հետ եւ էստեղ չկայ բաժանում ես սփիւռքի հետ եմ խօսում թէ Հայաստանի...

Ինսթիթուցիոնալ մի կառուցուածք գոյութիւն ունէր եւ սփիւռքի 90 տոկոսը այս կամ այն ձեւով տեղաւորուած էր այս կամ այն ձեւով կառուցուածքի մէջ... այս տրամաբանութիւնը փոխուել է եւ էսօր հակառակն է ... յեղափոխութիւննից ի վեր մենք սփիւռքի մարդուն հետ խօսում ենք ուղիղ: »

Նաեւ ըսիք՝ «մենք մեր երկրում պէտք է ստեղծենք եւ զարգացնենք ինսթիթութներ եւ էդ ճանապարհին մենք լինելու ենք հետեւողական»:

Չհասկացանք, Պրն. Փաշինեան:

Այսինքն՝ Հայաստանի մէջ գտնուող հայը, որ հայկական պետութեան հովանիին տակ կ՛ապրի, հայկական հողի վրայ է, հայկական երկինքի տակ է, իր շրջապատը հայերէն լեզուն ու հայկական մշակոյթն է, հայկական ու հայերէն են իր օրէնքներն ու դատարանները, ունի դպրոց, համալսարան ու հիւանդանոց, նաեւ ունի ոստիկանութիւն ու բանակ իր ու իր հողին անվտանգութեան համար, այդ հայը կարիքը ունի՛ նոր հաստատութիւններու, կամ եղած հաստատութիւններու զարգացման, բարելաւման, կանոնաւորացման, որպէսզի իր հայրենի պետականութեան հետ կամրջուի, հեզասահ եւ թափանցիկ կերպով ստանայ իր իրաւունքներն ու կատարէ իր պարտականութիւնները, եւ կայուն ու խաղաղ կեանք ապրի :

Բայց, անոր դիմաց, այն սփիւռքահայը, որ կը գտնուի օտար հողի վրայ, օտար երկինքի տակ, իր ամբողջ շրջապատը օտար լեզու եւ մշակոյթ է, ենթակայ է օտար պետութեան օրէնքներու եւ իշխանութիւններու, եւ, քու առաջադրանքովդ, օտար դպրոց պիտի յաճախէ. կարգ մը գաղութներու մէջ, իր տարրական իրաւունքներն ու նոյնիսկ ֆիզիքական գոյութիւնը կախեալ է տեղական ուժերու գմահաճոյքէն:

Ա՛յդ սփիւռքահայը, ըստ Ձեզի, պէտք չունի որեւէ կառոյցի, հաստատութեան, ապահովելու իր իրաւունքներն ու պահպանելու հայկականութիւնը :

Բաւարար են Ձեր դիմատետրեան ելոյթները, որպէսզի «կամրջուի» Հայաստանի ու հայութեան հետ :

Պրն. Փաշինեան, դուք շատ լաւ գիտէք, որ եթէ չըլլային սփիւռքի մէջ հայկական վարժարանները, օրաթերթերը, մշակութային ու երիտասարդկան միութիւնները, բարեսիրական միութիւնները, եւ անոնց ետին կանգնող, կազմակերպուած ձեւով զանոնք հիմնած ու պահպանած քաղաքական ու կրօնական կառոյցները, ապա վերջին հարիւր տարիներէն ետք, աւելի ճիշդը՝ վաղուց հայկականութենէ պարպուած պիտի ըլլային այն սփիւռքահայերը, զորս կը կարծես թէ ՙՖէյսպուք Լայվ”ելոյթով կը «կամրջես»:
Ո՛չ հայերէն խօսող, ո՛չ գրող-կարդացող, ո՛չ հայ մշակոյթին ծանօթ, ո՛չ հայ զգացող պիտի ըլլար. «մեծ հայրս հայ եղած է» պիտի ըսէին լաւագոյն պարագային : 1988-էն ի վեր Հայաստանի ցնցումներուն ու Արցախի գոյամարտին պիտի չհետեւէին իսկ, ալ ո՞ւր մնաց զօրավիգ եւ նեցուկ կանգնէին :

Աւելի՛ն.

Եթէ չըլլային այդ բոլորը, սփիւռքահայութեան քանի՞ տոկոսը պիտի յիշէր, հետապնդէր հայ դատը:

Առանց այդ բոլորին, սփիւռքահայութեան քանի՞ տոկոսը պիտի շարունակէր ինքզինք հայ զգալ, որ քու «Ֆէյսպուք Լայվ »ովդ հայութեան ու Հայաստանի հետ «կամրջես» :
«Ֆէյսպուք Լայ՞վ՚դ պիտի տար բարեսիրական ու ընկերային կառոյցներուն եւ հաստատութիւններուն ծառայութիւնները:

«Ֆէյսպուք Լայ՞վ՚»-դ պիտի ստեղծէր այն քաղաքական կազմակերպուած համակարգը, որ տեղական իշխանութիւններուն մօտ կը պահպանէ մեր անհատներուն ու հաւաքականութիւններուն իրաւունքները : Աւելի՛ն, շատ մը գաղութներու պարագային, սփիւռքահայերու կեանքին եւ ունեցուածքին պաշտպանութիւնը ստանձնած այդ կառոյցները կարելի՞ է փոխարինել «Ֆէյսպուք Լայվ»ովդ:
Պատասխանը բոլորս շատ լաւ գիտենք:

Ուրեմն, երբ կացութիւնը այդքան յստակ է, եւ դիրքորոշումը՝ այդքան յստակ բանաձեւուած, այն ատեն հարկ է քեզի հարց տալ՝ ինչո՞ւ:

Հաստատութենիական գործելաձեւի ամրապնդումը, հաստատութիւններու զարգացումն ու թափանցիկութիւնը արար աշխարհէն ընդունուած անհրաժեշտութիւններ են, մարդու եւ պետութեան յարաբերութիւնները կանոնաւորելու, կամայականութենէ եւ խտրութենէ զերծ պահելու համար: 

Հարիւր տոկոս համաձայն այս առաջադրանքիդ : Նոյնիսկ պարտք կը զգամ զօրակցելու եւ իմ համեստ միջոցներով նեցուկ կանգնելու այդ գործընթացին, որ նպաստաւոր է, նոյնիսկ՝ անհրաժեշտ՝ Հայաստանի պետականութեան ամրապնդումին, եւ համայն հայութեան:

Բայց ինչո՞ւ ատոր դիմաց կ՛ուզես սփիւռքահայութեան հայկականութիւնը պահպանող հաստատութիւնները տկարացնել, եւ 90 տարուան հետեւողական աշխատանքը, քրտինքն ու ամէն տեսակի զոհողութիւնները :

Ի՞նչ տրամաբանութեամբ:

Ըստ ելոյթիդ՝ այդ բոլորին գործը կ՛ընէ «Ֆէյսպուք Լայվ»-դ:

Մէկդի դնենք այդ ծիծաղաշարժ անհեթեթութիւնը:

Դուն պէտք է բացատրութիւն տաս: Այլապէս, միակ տրամաբանական մեկնաբանութիւնները կը մնան ՉԱՐ լեզուներու տուած բացատրութիւնները:

Այդ լեզուներէն ոմանք կ՛ըսեն, որ լեւոնական օրերէն ժառանգուած վախ է, վախ՝ հարիւրէ աւելի տարիներու գաղափարական, սկզբունքային եւ կազմակերպական ամուր հիմք ունեցող հաւաքականութիւններէ. հիմեր, որոնցմէ զուրկ էք ե՛ւ դուն, ե՛ւ լեւոնական օրերէն սկսած վաղանցուկ երեւոյթները:

Չե՛մ գիտեր:

Բայց գիտե՛մ, եւ իւրաքանչիւր տրամաբանող հայ գիտէ՛, որ առանց այդ կառոյցներուն, չի՛ մնար սփիւռքահայ, հետեւաբար՝ չի՛ մնար հայ դատը հետապնդող, չի՛ մնար Հայաստանին ու Արցախին հիմնական կռուաններէն մին:

Նաեւ գիտենք, որ ասիկա կը ծառայէ միայն հայութեան ու Հայաստանի եւ Արցախի թշնամիներուն:

Պէ՛տք է բացատրութիւն տաս»: