Ֆրանսիան ցանկանում է նորից քվերակության դնել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
Ֆրանսիան պատրաստվում է հինգշաբտի օրը սենատում քվեարկության դնել Ֆրանսիայում հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող փաստաթուղթ, հաղորդում է թուրքական Demokrathaber.net կայքը: Նման փաստաթուղթ չորս տարի առաջ քվեարկության դրվել է ֆրանսիական սենատում, որը թուրք-ֆրանսիական հարաբերությունների լարվածության պատճառ է դարձել: Թուրքական կողմն այժմ փորձում է խոչընդոտել սենատում փաստաթղթի վավերացմանը: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Թուրքիան պարբերաբար պայքարում է Եվրամիության տարբեր երկրներում նմանատիպ փաստաթղթերի ընդունման դեմ: Փաստաթուղթը նախատեսում է տվյալ երկրի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր կժխտեն ցեղասպանության եղելությունը: