Չփորձե՜ս քո անհաջողություններում մեղադրել ժողովրդին. Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել․
«Երկրի կառավարումը տապալած ամբարտավանը կրկին մեղքը ժողովրդի վրա գցելով՝ անցել է մարդկանց վիրավորելուն:
Հայ ժողովուրդը դարեր ի վեր պայքարել և ձեռք է բերել պետականություն ու ազատություն, որը դու հիմա մսխում ու սակարկում ես: Չփորձե՜ս քո անհաջողություններում մեղադրել ժողովրդին»: