Մայրաքաղաքում և մարզերում ձյուն կտեղա (տեսանյութ)
«Սկանդինավիայի շրջաններից հանրապետության տարածքին մոտենում է բավականին ցուրտ մթնոլորտային ճակատ, որը ներկա պահին գտնվում է Սև ծովի վրա և աստիճանաբար տեղափոխվում է դեպի Կովկասի տարածք»,-«Անդրադարձ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպաման ժամանակ նշեց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղեկալ Գագիկ Սուրենայանը: Արդեն ուշ երեկոյան դրա ազդեցությունը կզգան հյուսիսային մարզերը, այսինքն տեղումները կսկսվեն Շիրակից, Լոռիից և Տավուշից, և արդեն գիշերը երկրի ողջ տարածքը կգտնվի մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում: Գագիկ Սուրենյանը ընդգծեց, որ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ ուժգնությամբ, որը բավականին մեծ արագություն է. «Հատկապես լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, տեսանելիության անկում, ճանապարհները կպատվեն մերկասառույցով»,-մանրամասնեց նա:
Գագիկ Սուրենյանը նաև շեշտեց, որ թեև ձմռը տաք է, լինելու բայց ոչ նախորդ տարավա ձմռան նման: Ըստ կանախատեսումները տեղումնառատ ձմեռ է սպասվում:
Մանրամասները` տեսանյութում