Կասեցվել է նախկին «Փակ Շուկայի» տարածքում գործող 26 խանութ-սրահի և «Երևան սիթի» սուպերմարկետի մասնաճյուղերից մեկի գործունեությունը
ԱԱՏՄ կողմից կասեցումները հաջորդում են ուժեղացված ստուգայցերին
Ժամանակավորապես կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Պրոսպեկտ մոլ» առևտրի կենտրոնի երկրորդ հարկում գործող միանգամից 26 խանութ-սրահի գործունեությունը, ինչպես նաև «Երևան սիթի» սուպերմարկետի մասնաճյուղերից մեկի գործունեությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։
24-ժամյա կասեցումներ են կիրառվել նաև առևտրի մեծ ու փոքր կենտրոնների, արտադրությունների և սպասարկման գրասենյակների, ատամնաբուժարանների հանդեպ։