Հնդկաստանում արտակարգ դրություն է. մահացել է 4 մարդ
Հնդկաստանի հյուսիսային Ուտար-Պրադեշ նահանգում կայծակի հարվածից մահացել է առնվազն 4 մարդ, այդ թվում՝ 2 կին, այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը:
Տարածաշրջանում գրանցվել է նաև հզոր փոթորիկ՝ քամին տապալել է տասնյակ ծառեր: Երկու շրջաններում, ինչպես նաև նահանգի վարչական կենտրոն Լակհնաու քաղաքում վնասվել են էլեկտրափոխանցման լարերը:
Ընդհանուր առմամբ վնաս է հասցվել առնվազն 15 բնակավայրի:
Հիշեցնենք, որ այս տարի հոկտեմբերի 4-ին Հնդկաստանում կրկին նման դեպք էր գրանցվել, այս անգամ Մախարաշտրա շրջանում: Այդ ժամանակ զոհերի թիվը 26-ի էր հասել: