Նորքի ինֆեկցիոնում քաղաքացուն ուղեգրել են «Ադրբեջան, Շուշի քաղաք»
«Սասնա ծռերի» ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տրամադրված փաստաթուղթ, որտեղ Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից ՀՀ քաղաքացուն ուղեգրել են մեկուսանալու Շուշիի հիվանդանոցում՝ ուղեգրի վրա նշելով. «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք»։
«ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Դավաճանությունը գործողության մեջ
Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Ռուսաստանից ժամանակ արցախաբնակ ՀՀ քաղաքացուն ուղեգրել է մեկուսանալու Շուշիի հիվանդանոցում՝ ուղեգրի վրա նշելով. «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք»։
ՀՀ կառավարությունը պարտավոր է պաշտոնապես պարզաբանել այս դավաճանական գործողությունը և միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։
Եթե կառավարությունը նշված քայլերը չկատարի, ապա կստանձնի դավաճանության պատասխանատվությունը։
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարություն
11.06.2020 Երևան»:
