Լեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Վազող տողեր

Հակոբ Կարապետյանը պատասխանել է Դավիթ Խաժակյանի ծառայողական մեքենա ձեռք բերելու հայտարարությանը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ քաղաքապետարանի կողմից ծառայողական մեքենա ձեռք բերելու հայտարարությանը:

Այս առիթով Հակոբ Կարապետյանը գրել է.

«Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «դասական» դեղին մամուլին բնորոշ ձևակերպումներով գրում է, թե քաղաքապետ Հայկ Մարությանը օրերս «10 միլիոն դրամ հատկացրեց ՆՈՐ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ գնելուն»՝ կարդացողի մոտ տպավորություն ստեղծելով, թե իբր մեքենան ձեռք է բերվում քաղաքապետի կարիքների համար:

Իրականում, իհարկե, քաղաքապետարանը մեքենան ձեռք է բերվում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի ծառայողական կարիքների համար, որովհետև հինը մաշված էր ու խափանված, և վ/շ ղեկավարը արդեն առնվազն վեց ամիս ծառայողական պարտականությունների համար օգտագործում էր սեփական մեքենան:

Իսկ քաղաքապետը, ի դեպ, հրաժարվել է իր երկու ծառայողական մեքենաներից մեկից. Մենք հայտարարել ենք դրա մասին, որ ներկայացուցչական դասի «Մերսեդեսը» հանվել է աճուրդի, իսկ քաղաքապետն օգտվում է կրոսսովերից (ի դեպ, առանց վարորդի՝ ինքն է վարում), և շատ հաճախ, հատկապես տարվա «տաք» ամիսներին, աշխատանքի է գալիս հեծանվով, երբեմն էլ՝ սեփական մեքենայով: Մենք ամիսներ առաջ հրապարակել ենք քաղաքապետի ծառայողական մեքենաների վրա արված վառելիքի և այլ ծախսերի համեմատականը նախորդ տարիների հետ, ըստ որի, ԱՆԳԱՄՆԵՐՈՎ կրճատվել են վառելիքի ու սպասարկման ծախսերը (լրագրող ընկերներին պատրաստ ենք գրավոր նոր տվյալներ տրամադրել):


Ինչպես նշեցի, Դավթաշեն վ/շ ղեկավարը վերջին ամիսներին ծառայողական պարտականությունների համար օգտագործում էր սեփական մեքենան, որի խափանման պատճառով էլ առաջացել է այս գնման անհրաժեշտությունը, և, ինչպես տեղեկացրեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն այսօր ԱԺ-ում, մեկ այլ մաշված մեքենայի գործածումն ըստ էության ավելի թանկ կնստեր համայնքի բյուջեի վրա (պահեստամասեր, սպասարկում ևն), քան նորի ձեռքբերումը: Սա ռացիոնալ բացատրություն է, որի հավաստիությունը կվկայի ցանկացած «խադավիկ»: Իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատանքի բնույթը հաշվի առնելով, ծառայողական մեքենայի առկայությունը անհրաժեշտություն է, հաստատ ոչ պակաս ահնրաժեշտ, քան 3 հոգանոց խմբակցության ղեկավարին սպասարկող ծառայողական մեքենան:

Հ. Գ. Մի երկու բան էլ՝ ծախսերի կրճատման մասով. 2018-ի համեմատ 2019 և 2020 թվականներին Դավթաշեն վ/շ ղեկավարի աշխատակազմի ավտոպարկի միայն վառելիքի ծախսերը կրճատվել են ընդհանուր 1 200 000 դրամով, գումարած դրան՝ 2019 և 2020 թվականներին հանվել է տաքսի ծառայության համար նախատեսված տարեկան 1 մլն դրամը։ Իսկ վ/շ ղեկավարին կցված ծառայողական մեքենան օգտագործվում էր նաև աշխատակազմի տեղաշարժը ապահովելու համար:
Հ.Հ.Գ. - Նկարում պատկերվածը քաղաքապետի՝ աճուրդի հանված ծառայողական մեքենան է»: