ԱՄՆ-ի Ռիչմոնդ քաղաքի ցուցարարները քանդել են Ջեֆերսոն Դևիսի արձանը
Ամերիկյան Ռիչմոնդ քաղաքի ցուցարարները քանդել են Ջեֆերսոն Դևիսի արձանը, ով Ամերիկայի Համադաշնային Նահանգների առաջին նախագահն էր Ամերիկայի քաղաքական պատերազմի ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ցուցարարները Դևիսի արձանը հողին են հավասարեցրել երեկ գիշերը։ Օրեր առաջ Ռիչմոնդի ցուցարարները քանդել էին նաև Քրիստափոր Կոլոմբոսի արձանը։
Ընդգծենք, որ նմանատիպ դեպքերի առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ դա «ներքին տեռորիզմ է»։