Լուկա Յովիչը համաձայնվել է տեղափոխվել «Միլան»
Ինչպես տեղեկացնում են իսպանական մի շարք սպորտային կայքեր, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը համաձայնություն է հայտնել տեղափոխվել իտալական «Միլան»։
Այս պահին պլանավորվում են բանակցություններ երկու ակումբների միջև՝ Յովիչի տրանսֆերի հարցով։ Ընդգծենք, որ միլանյան ակումբը Յովիչին դիտարկում է Զլատան Իբրահիմովիչին փոխարինող։
Հավելեբնք նաև, որ ֆուտբոլիստն այս պահին ապաքինվում է վնասվածքից։