Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ Էրդողան
Քաղաքականություն

Ոչ մի անձնական բան չունենալով Արգիշտի Քյարամյանի նկատմամբ, մի գնահատական տամ այս նշանակմանը. Արթուր Վանեցյան

Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելն է հենց ազգային անվտանգության սպառնալիք։ Այս մասին «Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարցը» հաղորդաշարին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Վարչապետն ինչպես միշտ անում է իրեն բնորոշ հակասական հայտարարություններ․ մոտ 6 ամիս առաջ՝ դեկտեմբերի 20-ին, ազգային անվտանգության ծառայողի օրը վարչապետը ելույթ ունեցավ եւ բարձր գնահատեց ԱԱԾ աշխատանքը, որից հետո, երկու օր առաջ, երբ ներկայացրեց ԱԱԾ նոր տնօրենին, ասաց, որ պետք է փոխվի աշխատանքի ոճը եւ այլն, եւ այլն։ Ոչ մի անձնական բան չունենալով Արգիշտի Քյարամյանի նկատմամբ, մի գնահատական տամ այս նշանակմանը․ Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելն է հենց ազգային անվտանգության սպառնալիք։ Որովհետեւ մարդ, որը չունի կառավարման, անվտանգության մարմիններում աշխատելու փորձ, տիրապետելու է շատ մեծ տեղեկատվության, պետք է արագ եւ օպերատիվ որոշումներ կայացնի տարբեր հարցերով։ ԱԱԾ-ն միայն տնտեսական եւ կոռուպցիոն բնույթի հանցագործութունների դեմ պայքարը չէ։ Ծառայությունն ունի ավելի լուրջ խնդիրներ՝ հետախուզությունը, հակահետախուզությունը, դրա համար պետք է ունենալ մասնագիտական երկարամյա փորձ եւ հմտություններ», ասել է Արթուր Վանեցյանը։

Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության ակտիվիստների դիտարկումներին, թե համակարգի դրսից երիտասարդ կադրի նշանակումով ռուսական ազդեցությունը մեր ԱԱԾ-ի վրա շեշտակի կնվազի, ԱԱԾ նախկին տնօրենն ասել է, թե համաձայն չէ այդ պնդման հետ։

«Ռուսական ազդեցություն ՀՀ ԱԱԾ-ի վրա երբեւիցե չի եղել։ Դրանք կեղծ պնդումներ են։ Քաղհասարակություն ասելով պետք չէ մատնանշել մի քանի հոգու։ Դրանք տարբեր հիմնադրամներից, տարբեր երկրներից ֆինանսավորում են ստացել Հայաստանում հակառուսական քարոզչություն տանելու համար։ Նրանցից շատերը այսօր իշխանության մեջ են։ Եվ դա կեղծ պնդում է, նրանք ուղղակի կատարում են իրենց պատվիրատուների հանձնարարությունը», ասել է Արթուր Վանեցյանը։

Հաղորդման վարող Աննա Իսրայելյանը հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե անցնող երկու տարին բավարար ժամանակաշրջան էր, որպեսզի ԱԱԾ-ն դիրքավորվեր «Թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական հեղափոխության» հանդեպ, եւ հարցրել, թե արդյո՞ք ԱԱԾ-ն չպետք է լինի ապաքաղաքական մարմին, ԱԱԾ նախկին ղեկավարն ասել է․

«Միանգամայն ճիշտ եք։ ԱԱԾ-ն պետք է լինի քաղաքականությունից դուրս, եթե ԱԱԾ-ն սկսեց ծառայել օրվա իշխանությանը, մենք կունենանք լրջագույն խնդիրներ։ Իմ ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակ եւ առհասարակ գործել եմ բացառապես օրենքների եւ իմ լիազորությունների շրջանակում։ Այսօր Հայաստանը չունի ԱԱԾ, այդ ծառայության տնօրենը, ինչպես եւ ոստիկանության եւ մյուս կառույցների ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Նա անմիջականորեն խառնվում է այդ մարմինների գործերին։ Չի կարող վարչապետն այդքան խորը մտնել եւ ցուցումներ տալ։ Այո, առաջ եղել է, բայց հենց այդ պատճառով էին 2018-ին մարդիկ դուրս գալիս փողոց։ Հրապարակային հանձնարարություններ, որոնք ուղղակի աբսուրդի ժանրից են․ գազալցակայանների ՀԴՄ կտորնների ստուգում եւ այլն։ Շատ եմ ցավում ԱԱԾ-ի համար, իմ նախկին գործընկերների համար, ԱԱԾ-ում աշխատող մարդկանց մեծ մասը, հավատացեք, հայրենասեր եւ ազնիվ մարդիկ են։ Այսօր ԱԱԾ-ն Փաշինյանը փորձում է սարքել իր քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու գործիք։ Համոզված եմ, որ իմ նախկին գործընկերները կփորձեն զերծ մնալ այդ պրոցեսից»։

Մեկ օրվա մեջ փոփոխությունները ուժային կառույցներում, Արթուր Վանեցյանի համոզմամբ, արվել են քաղաքական պատվեների նպատակով։