Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 23-ի դրությամ
Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. Կոբախիձե
Քաղաքականություն

Քյարամյանը պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից. նա նշանակվել է օրենքի խախտմամբ. իրավաբան

ԱԱԾ տնօրեն նշանակված Արգիշտի Քյարամյանը տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար պետք է ստանար գնդապետի կոչում, սակայն նա այդ կոչումը չի ունեցել: Այս մասին NEWSPRESS.am-ի ի հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը: 

Նրա խոսքով՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի ու առավել ևս տնօրենի պաշտոնում նշանակվելու համար անձը պետք է համապատասխանի «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին, ինչը չի կարելի ասել Քարամյանի դեպքում։

Ռոբերտ Հայրապետյանը մանրամասնում է. 

Ըստ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:

Նույն օրենքի 6.1-րդ մասի համաձայն էլ նույն պաշտոնում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների պահեստազորի սպաներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:

«Ըստ էության,  Քյարամյանն ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել է հենց 6.1-րդ մասի հիմքով, քանի որ մինչ այդ պաշտոնի նշանակումը նա 12 ժամով նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, եթե կարելի է այդպես ասել, քանի որ այդ 12 ժամից 8-ը քնած ենք եղել: Բայց ԱԱԾ տնօրենի տեղակալի համար էլ դարձյալ պետք է ունենա գնդապետի կոչում, եթե այս պարագայում ՀՀ նախագահը կամ վարչապետն առաջնորդվել են 6.1 մասով, ապա նա գոնե պետք է ունենար քննչական մարմնում այնպիսի կոչում, որը կառավարության որոշմամբ հավասարեցված էր ԱԱԾ-ում գնդապետի կոչմանը, սակայն Քյարամյանի՝ նախկինում ունեցած փոխգնդապետի կոչումն, ըստ կառավարության որոշման, հավասարազոր չէ ԱԱԾ-ում շնորհվող գնդապետի կոչմանն, ինչն, ըստ էության, անհնարին է դարձնում Քյարամյանին այդ պաշտոնում նշանակելու հանգամանքը»,- ասաց Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ այդ կոչումն ուղղակի չեն շնորհում, դրա համար անհրաժեշտ է համապատասխան իրավական ակտ, իսկ որպեսզի դա մտնի ուժի մեջ, պետք է սահմանված կարգով հրապարկվի:

«ՔԿ-ից ասել են՝ չի ստացել կոչում, նա ունեցել է փոխգնդապետի կոչում: Գնդապետի կոչում վերջինիս շնորհվել է միայն ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում պաշտոնավարման ընթացքում: Դա նշանակում է, որ Քյարամյանը մինչ այդ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար պարտադիր համարվող կոչում չի ունեցել»,- նշեց իրավաբանը:

Ռոբերտ Հայրապետյանի դիտարկմամբ, Քյարամյանին կոչում շնորհելու պարտադիրության բացակայությունն օրենքի կամայական մեկնաբանության արդյունք է, ինչը խախտում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով վարչական մարմինների համար սահմանված կամայականության արգելքի սկզբունքը։

Այս ամենը հաշվի առնելով էլ իրավաբանը նկատում է, որ Քյարամյանն ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել է օրենքի խախտմամբ: Ավելին`  նա ԱԱԾ տնօրենի պաշտոնը նույնպես զբաղեցնում է օրենքի խախտմամբ: 

«Այս պարագայում, լուծումը և օրենսդրության պահանջը մեկն է՝ Քարամյանը պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից»,- եզրափակեց Ռոբերտ Հայրապետյանը։