Լեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Հասարակություն

ԱԱԾ-ն պետք է լինի ապաքաղաքական. ինչպե՞ս կարող է փորձ չունեցող մարդը պայքարել գլոբալ սպառնալիքների դեմ. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակմանը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հունիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ ղեկավարությանը ներկայացրեց ծառայության նորընծա ղեկավար Արգիշտ Քյարամյանին։ Այս պատանի տաղանդի թռիչքաձև առաջխաղացումների մասին արդեն շատ է խոսվել, ուստի դրանց վրա չեմ կենտրոնանա, փոխարենը փորձեմ անդրադառնալ վարչապետ Փաշինյանի մի քանի ուշագրավ հայտարարությունների և դրանց հետևում կանգած մոտիվների վրա, և համապատասխանաբար մի քանի հարց տամ նրան։

Մասնավորապես, իր ներկայացման ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարել է հետևյալը՝ «ԱԱԾ-ն ուժեղ, կայացած, դինամիկ կառույց է, բայց մենք պետք է արձանագրենք, որ մարտահրավերները եւ դրանց արձագանքելու տեմպը, արագությունը, որակը անընդհատ բարելավվելու, բարեփոխվելու, լավարկվելու կարիք ունեն եւ պարոն Քյարամյանի առաջ հենց այդ խնդիրն եմ դրել, որ ԱԱԾ-ն ավելի արդյունավետ կարողանա արձագանքելն այն մարտահրավերներին, որոնք մենք ունենում ենք անվտանգության ոլորտում»։

Իսկապես, վարչապետ Փաշինյանի իշխանություն ստանձնելուց հետո մեր անվտանգային միջավայրը խիստ բարդացել է։ Երկրում աճել է հանցավորությունը, մեր հիմնական հակառակորդը ամբողջ աշխարհով մեկ ակտիվացրել է իր հակահայկական գործունեությունը, երկրի ներսում էլ ակտիվացել են բազմապիսի օտարերկրյա գործակալներ, ամբողջ աշխարհով մեկ սրվում են կիբեռանվտանգության, կենսաբանական, և այլ նմանատիպ սպառնալիքները։ Ենթադրաբար, նորընծա տնօրենը կոչված է պայքարել բոլոր այդ վտանգների դեմ։ Սակայն հենց այստեղ է առաջանում առաջին հարցը պարոն Փաշինյանին՝ ինչպե՞ս կարող է անձը, անկախ տարիքից, որը չունի ոչ հետախուզության, ոչ հակահետախուզության որևէ փորձ, արդյունավետ պայքարել այս բարդագույն սպառնալիքների դեմ, այն էլ գլոբալ մասշտաբով։ Ի՞սկ գուցե նպատակը ուղիղ հակառակն է՝ ընդամենը ստեղծել այդպիսի պայքարի իմիտացիա, փոխարենը զբաղվել երկրի ներսում քաղաքական հակառակորդների դեմ գործեր սարքելով ու կոմպրոմատներ հրապարակելով՝ առավել ևս, որ գործող իշխանության տեսակետից, սրվող քաղաքական ճգնաժամի պայմաններում դա իր համար շատ ավելի կարևոր է դառնում։

Մեկ այլ ուշագրավ հայտարարություն՝ «Այս երկու տարին որ աշխատել ենք, բավարար ժամանակ է, որ ԱԱԾ բոլոր աշխատակիցները դիրքավորվեն թավշյա հեղափոխության եւ դրա արժեքների նկատմամբ: Եկել է ժամանակը ամփոփելու, թե տրված հնարավորությունը ով ինչպես է օգտագործել»։

Իսկապես, վարչապետ Փաշինյանի կողմից իշխանությունը վերցնելուց հետո, որն ինքն իներցիայի ուժով դեռևս «թավշյա հեղափոխություն» է անվանում, արդեն անցել է երկու տարի։ Այս ընթացքում, սկսել են պարզ դառնալ նոր իշխանության արժեքները՝ ամբոխավարություն, թվերի և փաստերի անվերջ մանիպուլյացիա, արկածախնդրություն, ընդդիմախոսների նկատմամբ ատելության քարոզ, սելեկտիվ արդարադատություն, ժողովրդի անունից անընդհատ խոսելու, բայց նույն այդ ժողովրդին պարբերաբար մեղադրելու մենաշնորհ, բոլորի հետ հարաբերությունները փչացնելու յուրօրինակ հակում, և այլն։ Եվ այստեղ առաջանում է երկրորդ հարցը պարոն Փաշինյանին՝ իսկ ինչու՞ պետք է ԱԱԾ-ն, որն այս երկրի հենքային կառույցներից մեկն է, որդեգրի այդ կասկածելի արժեքները։ Չէ որ և Ձեր իշխանությունը, և Ձեր կողմից ներմուծած կասկածելի արժեքները ժամանակավոր են, իսկ ԱԱԾ-ն պետք է լինի ապաքաղաքական, և շարունակի աշխատել ցանկացած իշխանության օրոք, ապահովելով մեր երկրի անվտանգությունը։ Թե՞ Դուք նեոբոլշեվիկյան Չեկա եք որոշել ստեղծել, որտեղ միայն Ձեր քաղաքական դրածոները պետք է աշխատեն, միայն Ձեր «արժեքները» դավանեն, և միայն Ձեր անմիջական հրահանգները կատարեն՞։

Եվ վերջապես՝ «Ինչպես ամբողջ պետական համակարգում, այնպես էլ ԱԱԾ-ում պետք է անշրջելիորեն գործեն աշխատանքային պաշտոնեական առաջխաղացման շատ հստակ սկզբունքներ: Դրա հիմքում պետք է դրվի աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը ԱԱԾ կանոնադարական խնդիրների լուծմանը եւ ՀՀ ազգային անվտանգության ապահովմանը բոլոր ոլորտներում:»

Իսկապես, մեր պետական համակարգում պետք է գործեն պաշտոնեական առաջխաղացման շատ հստակ սկզբունքներ։ Բայց երբ դուք տասնամյակների փորձ ունեցող մարդկանց ներկայացնում եք իրենց պատանի տնօրենին, որը ոչ իր փորձով, ոչ գիտելիքներով, ոչ առավել ևս պետականաշինության ձեռքբերումներով մոտ չի կանգնած նրանցից որևէ մեկին, արդյո՞ք մտածում եք, թե ինչպիսի ծաղր է հնչում Ձեր ասածը։ Եվ ի՞նչ են այդ մասին մտածում Ձեզ լսողները, և նաև երկրի բազմաթիվ քաղաքացիները, որոնք իսկապես անկեծորեն հավատում են, որ պաշտոնեայի առաջխաղացման հիմքում պետք է լինեն նրա փորձը, մասնագիտական և առաջնորդական արժանիքները։ Կամ էլ թե մոռացե՞լ եք, որ ԱԱԾ-ն այն կառույցը չի, որի հետ կարելի է այդպես վարվել, և որ նախկինում նույն գայթակղությունը ունեցողները ի վերջո սեփական փորձով են համոզվել, որ դա ուղիղ հակառակ արդյունքի է բերում։

Կարող եք հարցերիս չպատասխանել՝ դրանց ժամանակը բոլոր դեպքերում պատասխան կտա, պարզապես մենք ամեն այսպիսի շրջադարձից հետո որպես պետություն դառնում ենք ավելի թուլացած, ավելի խոցելի, և ավելի հուսախաբված։ Չեմ ուզում հավատալ, որ Դուք դա հատուկ եք անում, բայց այլևս չգիտեմ, թե ուրիշ ինչ բացատրության կարող եմ հավատալ»։