Լեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Հասարակություն

Շրջակա միջավայրի նախկին նախարարի նոր «լվացքատունը». Էրիկ Գրիգորյանը դեռ կառավարո՞ւմ է

barigalust.wordpress.com- գրում է.

Հանրությանն այդպես էլ պարզ չդարձավ ՀՀ ՇՄ նախկին նախարար Էրիկ Գրիգորյանին պաշտոնից հեռացնելու` վարչապետի հանկարծակի որոշումը: Ի դեպ, Է. Գրիգորյանը հեռացվեց կայծակնային արագությամբ, տպավորություն ստեղծվեց, թե վարչապետին սարսափելի տեղեկություն էին հայտնել: Սովորաբար, նման դեպքերում գործ ենք ունենում կա՛մ փողերի լվացման, կա՛մ նման ծանրության հանցագործությունների հետ:

Կարծես, այդ կասկածները միս ու արյուն են ստանում, երբ ուսումնասիրում ենք Էրիկ Գրիգորյանի նորաստեղծ, արդեն իսկ ռելսերի վրա դրված կայքը, որում նա ներկայանում է որպես «Բնապահպանական խումբ» ՍՊԸ-ի նախագահ: Մեզ չհաջողվեց գտնել նման ՍՊԸ ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրում պարզ պատճառով` նման ՍՊԸ պարզապես չկա: Կայքի նպատակն այլ է:

 

ՍՊԸ-ի կայքը միայն անգլերեն լեզվով է, եւ հատկանշականն այն է, որ ծառայություններ է առաջարկում Արեւելյան Եվրոպայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի երկրներին, Ռուսաստանին եւ ամենակարեւորը` Արաբական Միացյալ Էմիրություններին:

Հանրությունը լավ հիշում է Էրիկ Գրիգորյանի մշտական այցերն Էմիրություններ: Շրջանառվող լուրերի համաձայն` նա այնտեղի կազինոներում մոտ 1 մլն դոլարի ներդրում էր արել, եւ դարձյալ պտտվող լուրերի համաձայն` այդ գումարն անհետացել էր բնապահպանական միջազգային դրամաշնորհներից մեկի հաշիվներից:

Կասկածներն ավելի են խորանում, երբ ուսումնասիրում ենք տեղական փորձագետների կազմը: Նրանք հանրությանն անհայտ, սակայն բնապահպանությանը մոտ կանգնած մարդկանց հայտնի` միջազգային դրամաշնորհ լվացողներ են: Այսպես` բազմաթիվ հրապարակումներ են եղել Բնապահպանության նախարարության հովանու ներքո իրականացվող Կլիմայի փոփոխության ծրագրերի ղեկավար Դիանա Հարությունյանի մասին, որը տարիներ շարունակ իր խմբով «իրականացնում է» միլիոնավոր դոլարների ծրագրեր, վերջերս էլ դրանցից մեկի միջոցներով մեքենա էր նվիրել Էրիկ Գրիգորյանին:

Փորձագետների կազմում են Ռուզաննա Ոսկանյանը, որն Էրիկ Գրիգոյանի խորհրդականն էր, հետո` «Բնապահպանական փորձաքննության» պետը եւ, ըստ նախարարության աշխատակիցների, մարդ, որին առանց մրցույթի Էրիկ Գրիգորյանը նշանակել էր ՇՄ նախարարության ԾԻԳ-ի ղեկավար, որը իրականացնում է միջազգային դրամաշնորհներով ծրագրեր:

Հատուկ պետք է նշվի փորձագետ Օլիմպիա Գեղամյանի ներկայությունը ցուցակում: Նա ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի կենտրոնի անվան տակ, իր կնքամայր Աիդա Իսկոյանի հետ, մոտ երկու տարի է` ապարդյուն առաջ է տանում բնապահպանական տեղեկատվության սահմանափակման օրինագիծը: Հիմա պարզ է, որ նրանք այդ նպատակով միջազգային դրամաշնորհ էին ստացել հենց Էրիկ Գրիգորյանի պատվերով:

Փորձագետների ցուցակում է նաեւ Նարինե Սոլոմոնյանը` Էրիկ Գրիգորյանի խորհրդականը, որը ջանասիրաբար պաշտպանում էր Էրիկ Գրիգորյանի` տեղեկատվությունը սահմանափակելու նկրտումները:

Հետաքրքիր է, արդյոք բոլոր փորձագետներն են, ովքեր ներգրաված են այդ խմբում, տեղյակ են, որ իրենց տվյալները Էրիկ Գրիգորյանը օգտագործել է: Եվ արդյոք տեղյակ են, թե ինչի մեջ է ներքաշել վերջինս:

Աչքի է ընկնում այն փաստը, որ ՍՊԸ-ն առաջարկում է ծառայություններ, որոնք կարող են մատուցվել միայն Հայաստանում եւ, ըստ էության, կրկնում են ՀՀ ՇՄ նախարարության գործառույթները:

Ի՞նչ է, ստացվում է, որ նախարարությունից մի փաստաթուղթ ստանալու համար Էրիկ Գրիգորյանի թրի տակո՞վ պետք է անցնել, եւ ստացվում է, որ Էրիկ Գրիգորյանն այսօր դեռ կառավարո՞ւմ է ՇՄ նախարարությունը:

Բայց այս պարզ սխեմայի տակ մի լուրջ խնդիր է թաքնված: Մի տարօրինակություն` ՍՊԸ-ն պատվերներ է ընդունում այլ պետություններից` Ռուսաստան, Էմիրություններ եւ այլն: Այսինքն` ստացվում է, որ այդ կայքի իրական նպատակն է միջազգային դրամաշնորհներով ձեռք բերված գումարները դրսից եկած պատվերների անվան տակ օրինականացնել:

Տեղական փորձագետների ցուցակում ներառված անձինք կա՛մ միջազգային ծրագրերի ղեկավարներ են, կա՛մ Էրիկ Գրիգորյանի կողմից ընդգրկված փորձագետներ: Եթե ենրադրենք, որ բոլորն «ատկատով» են աշխատել, ապա այս երկու տարվա մեջ կուտակվել է մոտ մի քանի մլն դոլար: Այդ գումարը պետք է օրինականացնել: Ուստի կայք է ստեղծվել, որում «ատկատների» սխեմաների բոլոր մասնակիցները ներկայացվում են որպես փորձագետներ: Մի կազմակերպություն է ձեւակերպվում, օրինակ` Էմիրություններում, որտեղից 3 մլն դոլարի պատվեր է գալիս:

Պայմանագիրը կնքվում է Գրիգորյանի ՀԿ-ի հետ: Նախկին նախարարը, նրա կինը եւ գուցե մի երկու հոգի էլ դառնում են փորձագետ եւ գումարը ստանում: Արդեն հանգիստ կերպով հայտարարագրում նշում են, թե որտեղից է եկամուտը: Այն, որ այդ խումբը մտադիր չէ ծառայություն մառուցել, պարզ է նշված պետությունների ցանկից: Այդտեղ Հայաստանը նշված չէ, ու որպեսզի այդ հարցը շրջանցվի, նշել են` Կովկաս, որը ենթադրում է նաեւ հարեւան Ադրբեջանը: Պարզ է, որ Ադրբեջանին հայերը չեն կարող որեւէ ծառայություն մատուցել… Ուստի այս կայքը ստեղծված է «ատկատների» օրինականացման համար:

Գուցե երկրի ղեկավարը (վարչապետը) պարզել է, որ վերջին երկու տարվա ընթացքում Էրիկ Գրիգորյանը բնապահպանական ոլորտը կառավարելու փոխարեն իր տակ է առել միջազգային դրամաշնորհները, պետության ծառը ջրելու փոխարեն իր ծառն է ջրել` այստեղից բխող բոլոր հետեւանքներով:

Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում: