Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 23-ի դրությամ
Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. Կոբախիձե
Վազող տողեր

Հրաչին տվեք այդ գրքերը թող կարդա

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբացկության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը երկրորդել է կորոնավիրուսի համավարակի ողջ ընթացքում ինքնամեկուսացած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և սկսել բաժանել քաղաքական պետության դեմ դավաճանական արարք գործողների և չգործողների միջև:

Հակոբյանի տրամաբանությամբ այն մարդիկ կամ քաղաքական ուժերը, որոնք հանդգնում են պահանջել կառավարության անդամների և վարչապետի հրաժարականը, անվստահություն հայտնել նրանց ոչ թե սև կամ սպիտակ են, ոչ թե հեղափոխական ու հակահեղափոխական են, այլ ոչ ավել ոչ պակաս՝ժողովրդին թիկունքից հարվածողներ:

Պատգամավորի այս պնդումից հետո նա ունի հրատապ կարգով քաղաքական դասընթացների մասնակցելու անհրաժեշտություն, որպեսզի հասկանա, որ կառավարության անդամի հրաժարականի պահանջը քաղաքական ուժին բնորոշ գործողություն է:

Հակոբյանը պետք է գրքեր կարդա, որ հասկանա՝ այսպես է աշխարհի բոլոր ժողովրդավար երկրներում և դավաճանություն չէ այս կամ այն պաշտոնյային անվստահություն հայտնելը:

Հրաչյա Հակոբյանին օգնեք գտնել համապատասխան գրականություն ու ծանոթանալ քաղաքական կուսակցությունների դերի, նշանակության, ունեցած լիազորությունների և պարտավորությունների մասին դասական ճշմարտություններին:

Գուցե մի փոքր կրթվելուց հետո երբեմնի դերասանը հասկանա, որ ինքը հարկատուների վճարած հարկերի հաշվին աշխատավարձ է ստանում, որպես քաղաքական գործիչ, հետևաբար նրա արտահայտած մտքերը պետք է լինեն քաղաքական, որոնք առնչվում են քաղաքական գործընթացներին, իսկ կառավարության հրաժարականի պահանջը տիպիկ քաղաքական գործընթաց է:

Բացի քաղաքագիտության այբբենարանին ծանոթանալը, չէր խանգարի, որ Հրաչյա Հակոբյանը մի երկու տարի հետ գնար նաև ու հիշեր, թե իրենք ժամանակին ինչեր էին պահանջում, ինչպես էին որպես օրենսդիր մարմնի անդամ արտահայտվում ու պահանջներ ներկայացնում իրենցից անկախ մեկ այլ մարմնի՝ դատական մարմնի ներկայացուցիչների նկատմամբ, սակայն իրենց հակառակ ճամբարից պետության դավաճան չհամարեցին կամ չասացին, որ պետությանը թիկունքից հարվածում են:

Հակոբյանին հարկավ անհրաժեշտ են նաև տարրական գիտելիքներ իշխանությանն ու պետականությանը չնույնականացնելու մասին: Հրաչյան պետք է կարդա աշխարհի այն ղեկավարների մասին, որոնք իրենց նույնականացրել են պետության հետ ու ասել, որ պետությունն իրենք են, պետք է խորանալ պատմության արխիվներում ու գտնել իրենց պետականության հետ նույնականացրած բռնապետերին պատմության աղբանոցներում:
Գուցե այդքանից հետո այլևս հասկանալի կլինի, որ պահանջել կառավարության հրաժարականը դա պետականության դեմ գործվող հանցագործություն չէ ու ոչ էլ հակապետական քայլ: Ընդամենը քաղաքական գործիք է, որը օգտագործում է ընդդիմությունը:

NewsPress.am