Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ Էրդողան
Քաղաքականություն

Իշխանությունը ձեռքից գնում է. ԱԱԾ մեկուսարանները լցնել է պետք

Ազգային ժողովի ամենամեծ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն արդեն մի քանի օր է, ինչ խախտել է իշխանության խաղաքարտերը և պատրաստվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ամբողջ կառավարության հրաժարականի հարցը բարձրացնել, իսկ ի՞նչ է սա, եթե ոչ խայտառակություն արդեն երկու տարի 80 տոկոս լեգիտիմության մասին գոռացող իշխանության համար:

Բնականաբար Գագիկ Ծառուկյանի այս քայլին կմիանան նաև մյուս ընդդիմադիրները խորհրդարանում և խորհրդարանից դուրս, և ձնագնդիի էֆեկտով Փաշինյանի հեռացման պահանջը կբերվի Ազգային ժողովի օրակարգ:

Սա ցանկացած գնով թույլ չտալու համար իշխանությունը գործի է դրել իր մեքենան և մեկուսարանները բեռնաթափում է նոր քաղաքական բանտարկություններ կազմակերպելու համար: Սա դեռ ամենը չէ: 

Այսօր կառավարության ղեկավարը պարետատան նիստից հետո ճեպազրույցից հետո հայտնեց, որ մտածում են հերթական անգամ արտակարգ դրությունը երկարացնելու հարցի մասին:

Որևէ մեկս չենք կասկածում, որ Ազգային ժողովի 88 պատգամավոր լուռ և առանց որևէ առարկության կողմ կքվեարկեն արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարացնելու կառավարության նախաձեռնությանը, թեև մեր երկրում վաղուց արտակարգ դրությունն օգտագործվում է միայն քաղաքական նպատակների համար:

Հիմա, երբ ակտիվացել է Փաշինյանի հեռացման պահանջը, խոսում են Վանեցյանն ու Ծառուկյանը և այլ ուժեր, որոնք համախմբվելով կարող են դառնալ մեկ միասնական թիմ՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, ճիշտ ժամանակն է հերթական անգամ արտակարգ դրության անվան տակ ատամներով զսպել քաղաքացիների հանրահավաքներ, բողոքի ակցիաներ ու ցույցեր անելու ցանկությունը:

Թեև աշխարհի երկրները իրար հետևից դուրս են գալիս արտակարգ դրության ռեժիմներից և վերադառնում են իրենց բնականոն կյանքին, Հայաստանը շարունակվում է մխրճված մնալ կորոնավիրուսի աճող թվերի, սոցիալական բունտերի ու անկայուն քաղաքական ձղաձգումների կիզակետում;

Արտակարգ դրությունն օգտագործվում է քաղաքական նպատակներով, երկրում ծավալվող դժգոհությունը հիմքում խեղդելու հեռանկարով, որը մինչ այս պահը Փաշինյանին հաջողվում է: Գագիկ Ծառուկյանի և Վանեցյանի հայտնվելն ու ուժային կառույցներում արագ-արագ կատարված փոփոխությունները արագացրեցին մեկ անձի կողմի կառուցված բուրգի փլուզումը, որը անխուսափելի է, ինչը չեն կարող զսպել, ոչ իջևանցի նորանշանակ պաշտոնյաները, ոչ էլ անընդհատ երկարաձգվող արտակարգ դրությունները:

Չեն կարող զսպել, որովհետև Փաշինյանին այլևս չեն հավատում, չեն հետևում նրան, ավելին՝, նա դադարել է ընկալվել, որպես երկրի առաջնորդ. Նա մի մարդ է, որն անընդհատ ստում է, գտնում մեղավորներ, կարդում դատավճիռներ, որոնք քաղաքացու կյանքի որակի վրա որևէ ազդեցություն չունեն:

NewsPress.am