Ստամբուլում հնչած պայթյունի պատճառը ռումբ է եղել (տեսանյութ)
Ստամբուլում որոտացած հզոր պայթյունի պատճառը արդեն պարզ է. մետրոյի Բայրամփաշա կայարանում ռումբ է եղել տեղադրված: Պայթյունը լսվել է Ստամբուլի տարբեր թաղամասերում:
Կայարանում գտնվող բոլոր մարդիկ հեռացվել են տարածքից, տեղում աշխատել են շտապօգնության և փրկարար ծառայության աշխատակիցները:
Թուրքական NTV հեռուստաալիքը տեղեկացնում է, որ կատարվածի հետևանքով վիրավորվել է առնվազն 6 մարդ, վնասվել են նաև կայարանի մոտակայքում գտնվող մեքենաները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի մեկի երեկոյան պայթյուն է հնչել ստամբուլյան մետրոյում: Նախնական տվյալների համաձայն, Բայրամփաշա կայարանում տրանսֆորմատոր էր պայթել: Մեկ մարդ մահացել էր, կային նաև վիրավորներ՝ տեղեկացնում է Haberturk-ը: