Հայտնի է կորոնավիրուսից ամենաշատ տուժած քաղաքն աշխարհում
Իտալական Բերգամո քաղաքը համարվում է կորոնավիրուսից ամենաշատ տուժած քաղաքն աշխարհում։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Ըստ պաշտոնական տվյալների Բերգամոյում կորոնավիրուսով վարակվել է 13 հազար մարդ, որոնցից 2800-ը մահացել են։
Համեմատականներ են տարվել Բերգամոյի և Նյու Յորքի միջև և վիճակագրությունը ցույց է տվել, որ Բերգամոն աշխարհում համարվում է կորոնավիրուսից ամենամեծ վնասներ կրած քաղաքը։