Լեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Հասարակություն

Զենքի ապօրինի վաճառքի հետքերով. Արտակ Դավթյանի խորհրդավոր հեռացումը, «Կալաշնիկով»-ի արտադրության խութերն ու ավիացիայի ԵՄ «սև ցուցակում» հայտնվելը

NEWSPRESS.am-ը շարունակում է մանրամասներ փոխանցել ընթերցողին հայտնի «զենքի վաճառքի» գործից: 

Այս համատեքստում հպանցիկ տեղեկացնենք, որ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի պաշտոնանկության իրական պատճառը հենց այս գործն է եղել, և որդու հարսանիքն ընդամենը պատրվակ է դարձել նրան պաշտոնից հեռացնելու:

Բանն այն է, որ ընթերցողին արդեն զենքի անօրինական վաճառքից հայտնի Դավիթ Գալստյանը, նույն ինքը՝ «Պատրոն» կամ «Սուտինյոր» Դավիթը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմն է, և, որոշ տեղեկություններով նաև «բիզնես-պարտնյորը»: Զենքի անօրինական վաճառքին և Պաշտպանության նախարարության անունը մրոտելուն դեմ է եղել ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, և նրա ու Տոնոյանի հարաբերությունները վաղուց «այն չեն»:

Իսկ ՊՆախարար-ԶՈՒ ԳՇ պետ հարաբերությունների սրումը սկսվել է վաղուց՝ հայտնի «փամփուշտի սկանդալից», երբ Ռուսաստանը նույնիսկ «նեղացել էր» Հայաստանից, թե ինչու ավելի էժան ու որակյալ արտադրանքը Հայաստանը Ռուսաստանից չի գնում, այլ գնում է միջնորդ ընկերությունից՝ ավելի թանկ գնով և ավելի ցածրորակ: Այդ ժամանակ ԳՇ պետ Արտակ Դավթյանը ցանկացել է, որ գնվի էժան ու որակով ապրանքը, իսկ ՊՆ-ում, քանի որ «պետք էր» ատկատներ անել, նախընտրել են Դավիթ Գալստյանի ընկերությունից գնել արտադրանքը՝ այդպիսով ապահովելով խոշոր դրամական ելքեր բյուջեից: Եվ բնականաբար «հաղթել» են կոռուպցիան ու Դավիթ Տոնոյանի ընկերը: Այստեղից էլ սկսել է Տոնոյան-Դավթյան լարումը, և երկրորդն առաջինին հարսանիք չի հրավիրել: Հենց տնական-ընտանեկան հարսանիքին Տոնոյանին չհրավիրելն էլ պատրվակ է դարձել, որ Դավթյանին հեռացնեն պաշտոնից, իսկ տան պայմաններում հարսանիք անելն ամենևին այն պատճառը չէր, որ նրան հեռացնեն այդ անչափ կարևոր պաշտոնից: 

Ինչևէ: Սա, սակայն, մեր պատմության հիմնական ասելիքը չէ: 

Օրեր առաջ մամուլում ամպագոռգոռ վերնագրեր հայտնվեցին մոտավորապես այսպես՝ «Հայաստանում «Կալաշնիկով» ինքնաձիգներ կարտադրվեն»: Առաջին հայացքից, ինչպես սովորաբար է լինում, հրաշալի է, քանի դեռ խորամուխ չենք լինում փաստերի ու իրադարձությունների մանրամասների մեջ:

Նախ, ճշգրտենք՝ Հայաստանը ոչ թե արտադրելու, այլ հավաքելու է ինքնաձիգները ռուսական դետալներով:

Ուրեմն ինչի՞ համար է պետք ինքնաձիգները ոչ թե պատրաստի գնել Ռուսաստանից, այլ բերել մասերն ու հավաքել դրանք: 

Հայաստանի համար ավելի ձեռնտո՞ւ է ինքնաձիգները հավաքելը, քան գնելը: Մեր աղբյուրները պնդում են՝ ոչ և միանշանակ ոչ, ընդհակառակը: Հավաքված ինքնաձիգները, սովորաբար, որակապես զիջում են գործարանային արտադրանքին, բացի այդ, դրանք գործարանից տրվում են նաև որոշակի երաշխիքով: Եվ, ուշադրություն: Եթե Պաշտպանության նախարարությունն ուղիղ գնումներ անի Ռուսաստանից, ապա ապրանքների գներում «փայ մտնել» հնարավոր չի լինի: Իսկ Հայաստանում մասնավոր ընկերության կողմից հավաքված ինքնաձիգները մի քանի անգամ ավելի թանկ են արժենալու ՊՆ-ի համար և որոշ «խոշոր ձկներ», բնականաբար, օգտվելու են այդ գնային տարբերություն-բարիքից: Այլ խոսքով՝ տեղի է ունենալու կոռուպցիա:

Կարդացեք նաև՝ 
3.5 մլն դոլարանոց զենքը Հայաստանը գնել է 27 մլն-ով.
հնամաշ զենքերի գնման պատմության նոր հերոսները,
բացառիկ մանրամասներն ու լուսանկարները

 

Սկսենք պատմությունը ամենասկզբից.

2018-ի օգոստոսի 21-ին այն ժամանակ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում, իր խոսքով, «շատ կարևոր լուր» հայտնեց. «Այսօր «Royalsys Engineering ltd. » ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցերնի փոխտնօրենը Անդրեյ Բարիշնիկովը ստորագրեցին պայմանագիր Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի նոր «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով»։

Այս օֆշորային ընկերությանը պետությունը տվել է պետական լիցենզիա, այլ խոսքով՝ «գարանտ» է կանգնել նրան և հենց սա է խնդիրը, որ Գալստյանի անհատական գործողությունները կապում են պետության անվան հետ: Լիցենզիան տալու «արդարացումն» այն է, որ ընկերությունը կարողանա զենքի արտադրությամբ զբաղվել, սակայն ինչպես պարզվել է, որ այս լիցենզիայով Գալստյանը մի դեպքում Ռուսաստանից, մեկ այլ դեպքում Հորդանանից զենք է բերում Հայաստան, մի մասն էլ վերավաճառում երրորդ երկրի: 

Թռուցիկ նկատենք, որ համաշխարհային պրակտիկայում չկա կամ գրեթե չկա դեպք, երբ պետությունը լիցենզիա է տալիս օֆշորում գրանցված ընկերությանը: Սրանով, փաստորեն, պետությունը ստանձնում է ընկերության արած-չարածի պատասխանատվությունը: Եվ զուր են Փաշինյանի ընտանեկան պաշտոնաթերթում «արդարացող զրուցակիցներ» փնտրում ու ներկայացնում, թե իբր Հայաստանը չի տուժի Գալստյանի գործողություններից: Այս «արդարացող զրուցակցին» կանդրադառնանք ավելի ուշ: 

Ընթերցողին հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը հայտնվել է ՌԴ «սև ցուցակում»՝ 10 տարով, զենքի ապօրինի վաճառքով զբաղվելու համար, իսկ Հայաստանի իշխանական վերնախավում էլ, փաստորեն, նա այսօր էլ մեծ աջակցություն է վայելում: 2 տարում պետության կողմից հովանավորված այս ընկերությունը, մեծ հաշվով, որևէ բան չի արել:

Այսօր արդեն ուսումնասիրելով «Կալաշնիկով»-ի արտադրության մասին տեղեկությունները՝ տեսնում ենք, որ ինքնաձիգները հավաքելու է ոչ թե Royalsys Engineering LTD-ն-ն, որի հետ «Կալաշնիկով» կոնցեռնը պայմանագիր էր ստորագրել, այլ «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ն, որի տնօրենների խորհրդի նախագահը կրկին արդեն մեր ընթերցողին քաջածանոթ Դավիթ Գալստյանն է... Այս ընկերության հետ, ըստ հայկական կողմի, կնքվել է 10 տարվա պայմանագիր:

Այսինքն՝ տեղի է ունեցել ձևի՝ անվան փոփոխություն՝ բովանդակության պահպանմամբ: 

Ի դեպ, «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի հետ արդեն նոր պայմանագիր կնքելու մասին «Կալաշնիկով» կոնցեռնը որևէ պաշտոնական տեղեկություն չի հայտնել: 

Ի՞նչ է տեղի ունեցել

2019-ի հունվարի 29-ին Պաշտպանության նախարարությունում նախարար Դավիթ Տոնոյանն ընդունում է «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Անդրեյ Բարիշնիկովի ղեկավարած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում է նաև Դավիթ Գալստյանը:

Դավիթ Գալստյանը՝ Դավիթ Տոնոյանի աջից

Մի քանի ամիս անց՝ սեպտեմբերի 2-ին արդեն Դավիթ Գալստյանը հայտնվում է ՌԴ «սև ցուցակում», և պարզից էլ պարզ էր, որ նրան պատկանող ընկերության հետ Ռուսաստանն այլևս չէր աշխատելու: Մնում էր համագործակցությունը շարունակել «այլ» ընկերության հետ, որի իրական սեփականատերը, ուշադրություն, նույնպես Դավիթ Գալստյանն է՝ Պատրոն Դավիթը:

Այստեղ ներկայացնենք, թե ինչու է նրա մականունը մնացել «Պատրոն Դավիթ»:

Դավիթ Գալստյանը Ղազասխանից գալիս է Հայաստան, խոստանում ծլեցնել-ծաղկեցնել ժամանակին տարածաշրջանում գործող միակ փամփուշտի գործարանը: Այն «տալիս են», որպեսզի աշխատեցնի, և արդյունքում նա միայն քանդում է այն՝ վաճառելով կարևոր հաստոցները: Այդտեղից էլ նրա մականունը մնում է «պատրոն»: 

Հիմա այս անձնավորությանը, որը ձախողել է փամփուշտների արտադրությունը, հայտնվել է Ռուսաստանի «սև ցուցակում», այսօր կրկին կանգնած է այս գործարքի հետևում: Ընկերությունը, մեր տեղեկություններով, փորձելու է ստանալ ազատ տնտեսական գոտու կարգավիճակ, որպեսզի կարողանա զենք բերել ու վաճառել դրանք «փակ» երկրներին:

Այսօր արդեն մեծ շուքով գովազդվող գործարանի ներսում տեսնում ենք ընդամենը 4-5 սեղան և մի քանի աշխատող: Ավելին՝ գրեթե ոչինչ: Սա ընդամենը դպրոցներում ռազմագիտության դասարան է հիշեցնում:

Անիմա՛ստ է ու թանկ է ՊՆ-ի համար զենքը գնել Հայաստանում մասնավորից՝ զենք հավաքողից, քան հենց ռուսական ընկերությունից: Սա ձեռքբերում ներկայացնելը ոչ այլ ինչ, քան տգետ ինքնախաբեություն է: 

Զենքի թեմային անդրադառնալիս չէինք կարող շրջանցել թեման, թե ինչպես ստացվեց, որ հայկական ավիացիան հայտնվեց ԵՄ «սև ցուցակում»: Այդ փնփրտուքների ճանապարհին մեզ հայտնի դարձավ, որ ճիշտ էր Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր, որ ազգային անվտանգության հարցերը չեն զեկուցել Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին: 

Մեզ հայտնի դարձավ, որ քանիցս Քաղավիացիայի կոմիտե նամակներ ու զգուշացումներ են ուղարկվել այն մասին, որ հայկական ինքնաթիռները զբաղվում են «կոնտրաբանդայով», իսկ նամակները Ռևազյանին չեն փոխանցել, քանի որ այդ գործով հիմնական զբաղվողն ամուր դիրքեր ունի ավիացիայում: Այդ մարդը մեր նախորդ հրապարակումից ընթերցողին հայտնի՝ Դավիթ Գալստյանի ընկեր Ստեփան Գալստյանն է՝ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը, ով ՊՆ-ում զբաղվում է ավիացիայի հարցերով և ով էլ սեփական ինքնաթիռներով զենք է տեղափոխել: Իսկ Տաթևիկ Ռևազյանը բոլորովին անտեղյակ է եղել այդ զգուշացումներից ու նամակներից, էլ ինչպե՞ս էր պատասխանելու դրանց կամ քայլեր ձեռնարկելու: 

 
Լուսանկարում՝ Ստեփան Գալստյանը

Եվ վերջում, անդրադառնանք նաև երկրի թիվ 1 պաշտոնաթերթում հրապարակված հարցազրույցին. ինչ-որ ռազմական փորձագետ, անհայտ դրդապատճառներով «Օսա Ակա»-ով ԱԹՍ-ի խոցումը մի երևելի իրադարձություն է կարծում: Նախ, ԱԹՍ-ն չեն խոցել Գալստյանի բերած «Օսա «Ակա»-ով: Երկար տարիներ է՝ Հայաստանում կան «Օսա Ակա»-ները: Նրա բերած «Օսա «Ակա»-ների պիտանելիության ստուգումները նույնիսկ ավարտված չեն. կանգնած են զորամասերում: Մտածում են՝ ինչպես դրանք «սղղցնել»: Իսկ ԱԹՍ-ն խոցվել է ՊՆ-ի նախկինում ունեցած «Օսա Ակա»-ով:

Եվ ամենակարևորը՝ տեղեկացնենք, հուշենք, գլխի գցենք՝ «Օսա Ակա»-ներով նման ԱԹՍ-ներ չե՛ն խփում. դա նման է թնդանոթով ճնճղուկ խփելուն: Այդ ԱԹՍ-ն ոչ թե կրակող, ռազմական սարք է, այլ ընդամենը հետախուզական նշանակության, որի արժեքը, մի քանի հազար դոլար է: Իսկ «Օսա Ակա»-ն հրթիռ է, որը մի քանի տասնյակ հազար դոլար արժե: Սրանից հետո արժե՞ գլուխ գովալ: Հազիվ թե...

Շարունակելի...

NEWSPRESS.am