Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)
Արխիվ

«Այստեղից ոչ ոք չի հեռանալու» Սեֆիլյանի կոչը հօդս ցնդեց

Մեզանում, ինչպես ներսից դանդաղ ընթացող բարեփոխումների, այնպես էլ արմատական փոփոխությունների ճանապարհը տեսանելի չէ:

Իրենց աթոռներից կառչած ու ընտրակեղծիքներով շարունակ վերարտադրվող իշխանավորներին չես կարող ստիպել չթալանել երկիրն ու մտածել երկրի զարգացման մասին: Իսկ ընդդիմության առաջնորդը, որքան էլ խելոք ու հեռատես լինի, չի կարողանում ելք գտնել այս ոչ դյուրին իրավիճակից դուրս գալու համար այնպես, որ ո’չ հեղափոխական զանգվածներն իրենից ու շարժումից հիասթափվեն, ո’չ իշխանության հետ բանակցությունների հնարավորությունն սպառված լինի, ո’չ իր թիմակիցները նոր առաջնորդի խնդիր բարձրացնեն:

Այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի «էպոխան» արդեն ավարտվել է, իսկ Ստեփան Դեմիրճյանն էլ «վա-բանկ» է գնացել ու ժողովուրդն էլ նոր առաջնորդի կարիք ունի` չի քննարկվում:

Բայց կարծես այդ ուժը դեռ չի երևում:

Դեկտեմբերի 1-ի հանրահավաքից ժողովուրդը մեծ ակնկալիքներ ուներ: Բայց այն էապես չտարբերվեց նախորդ հանրահավաքներից: Կոչեր, երթ, բախում ու բարի գիշեր…

Ի սկզբանե հանրահավաքի կազմակերպիչները հայտարարեցին, թե ոստիկաններն իրենց եղբայներն ու որդիներն են և բազմությանը խաղաղություն պահպանելու ու ոստիկանների հետ բախումներ չունենալու կոչ արեցին, որն աչքի էր ընկնում ներքին ջղաձիգ նոտաներով:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդն իր ելույթում ամպագորգոռ հայտարարեց, թե ««Նոր Հայստանը» երկունքի մեջ է և հանրապետական կուսակցությունն ապրում է իր վերջին օրերը»:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանն էլ իր ելույթը սկսեց. «Ահա և վերջ, այսօր սկսում ենք… » արտահայտությամբ` հավելելով. «իշխանական վերնախավն իրեն դրսևորել է որպես ոհմակ, եւ մենք գալիս ենք պատժելու այդ մարդկանց… Փաշինյան, ո՞ւր ես արի…»:

Բայց ի՞նչ եղավ հետո… Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանն իրենց վարդերի ծաղկեփնջով, թիմակից ընկերների հետ ժողովրդին տարան դեպի ՀՀԿ գլխավոր գրասենյակ:

Ու հենց Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց մոտենալ գրասենյակին` իր խոսքով «ծաղիկներ դնելու ՀՀԿ-ի մուտքի քարին», հանդիպեց ոստիկանների դիմադրությանը: Այստեղ բոլորը մոռացան ոստիկանների հետ եղբայրական կոչերի մասին ու սկսվեց քաշքշուկ, բախում` ցուցարարների և ոստիկանների միջև:

Եթե վարդերը խորհրդանշում էին հեղափոխության սկիզբը, էլի մի կերպ կարելի է հասկանալ ընդդիմադիր առաջնորդներին, իսկ եթե դրանք ինքնանպատակ էին, ապա հարիր չէր Րաֆֆի Հովհաննիսյանի վարքագծին, քանի որ նման երևույթներից են հենց առիթավորվում Էդուարդ Շարմազանովի նման ջահելներն, ասելով, թե «Հովհաննիսյանը հովհարային անջատումներով քաղաքական գործիչ է»…

Բայց անդրադառնաք ժողովրդին. ըստ էության, ակնհայտ էր, որ այդ պահին ժողովուրդը ցասման մեջ էր ու, իրո’ք, պատրաստ «վարդերի հեղափոխության»: Բայց Ժիրայր Սեֆիլյանը, նախորդ առաջնորդների նման արգելակեց ժողովրդի ցասումն ու «դրայվը»` նրանց «հիմա-հիմա» բացականչություններին պատասխանելով` «հետ-հետ, ժողովուրդ, հետ գնացեք, դավա’յ»…

Ու երևի բազմության աչքից չընկնելու կամ նրանց չհիասթափեցնելու և վերջնականապես ընդդիմությանը դեռ հավատող զանգվածից չզրկվելու համար` Ժիրայր Սեֆիլյանը ցուցարարներին տեղում մնալու կոչեր էր անում:

Կրքերը հանդարտվեցին, ժողովուրդը շարժվեց դեպի Հանրապետության հրապարակ, բայց ընդդիմադիր առաջնորդները, անցած-գնացածների նման, լքեցին հրապարակը` բարի գիշերով:

«Եթե պետք լինի` այստեղից ոչ ոք չի հեռանալու» Սեֆիլյանի կոչը հօդս ցնդեց: Պետք չէ՞ր մնալ, խոստումները փուչիկնե՞ր էին, թե՞ ընդդիմադիր առաջնորդները շարժվել են ներքին պայմանավորվածության ստվերին համընթաց` տիկնիկների նման ենթարկվելով կուլիսների հետևից աշխատող հուշարարներին: