Համավարակով պայմանավորված իրավիճակը վատթարանում է․ ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Հեբրեյեսուսը ասում է, որ չնայած Եվրոպայում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը բարելավվում է, բայց ընդհանուր առմամբ այն վատթարանում է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշենոք, որ աշխարհում կորոնավիրուսային վարակի գրեթե 7 միլիոն և մահվան գրեթե 400 հազար դեպք է գրանցվել: