Մանչեսթեր Յունայթեդը հետաքրքրված է Օբամեյանգով
Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հնարավոր է տեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Նման տեղեկություն է հաղորդել «The Daily Mirror»-ը։
Անգլիական ակումբն այս մրցաշրջանում խնդիրներ ունի հարձակման հետ եւ ցանկանում է գաբոնցու օգնությամբ ուժեղացնել ակումբի խաղը։ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով անձամբ հետաքրքրված է մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալը։
Դորտմունդցիները պատրաստ են Օբամեյանգին վաճառել 60 մլն եվրոյով։
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 14 խաղում նա դարձել է 17 գոլի հեղինակ։