Շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի իր հերթին. Նիկոլ Փաշինյան
Մեր առողջապահական համակարգն այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք կարողանում տեղավորել հիվանդանոցներում: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս հավելեց, որ որքան էլ ճշմարտությունը դառը լինի, ինքն ունի պարտավորություն ժողովրդի առջև ասել այն:
«Այսօրվա դրությամբ, հանրապետությունում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի երթակվելու իր հերթին»,- ասաց նա: