ՊՆ զորամասերից մեկում հետևեցի զինվորների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, արյան հետքեր, կոտրած շշեր և քարեր
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 23-ի դրությամ
Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավոր
Քաղաքականություն

Ինչո՞ւ է ջղաձգվել Փաշինյանը. Ծառուկյանի հայտարարությունները «կպել են» թույլ տեղերին

Երեկ տեղի էր ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի հրատապ նիստը. վարել էր կուսակցության ղեկավարը՝ Գագիկ Ծառուկյանը: 

Նրա հայտարարությունները ջղաձգումներով են ընդունել իշխանության ամենամեծիկներն ու ամենափոքրիկները: Ինչպես վերջին շրջանում, այնպես էլ այս դեպքում, փխրուն աղջնակ-խոսնակի հետևում թաքնված թևերին է արել ինքը` վարչապետը, այսպես ասենք, «իշմար» տալով իրենից մանր-մունրներին, որ պետք է «պաշտպանվել»: Իսկ լավագույն պաշտպանությունը, գիտենք՝ հարձակումն է: 

Վրա են տվել ճիրանները սրած, երախները բաց, սրած ատամներով, սովորության համաձայն՝ սպառնալով քրեական գործերով, քաղաքական գործիք դարձած, իրենց ձեռքով ստեղծած օրենքներով և այլն: Ամենևին չենք ցանկանում ստանձնել որևէ մեկի, առավել ևս հարկերից խուսափողի կամ կաշառք տվողի փաստաբանությունը, բայց, ի տարբերություն մանր ու միջին իշխանիկների, հեռու ենք այն մտքից, որ մենք դատավճիռ կայացնողն ենք: 

Եվ ուրեմն, օրենսդիրի ու գործադիրի անդամները, նույնիսկ չիմանալով իրենց տարրական գործառույթները, որոշել են դատական իշխանություն դառնալ բոլոր նրանց գլխին, ում «ռիսկը կհերիքի» ասել, որ իշխանությունը տապալվել է այս երկու տարում, տապալել է տնտեսությունը՝ ներդրումներով, այս կամ այն ցուցանիշներով, հանցավոր անգործությամբ նույնիսկ նպաստել է կորոնավիրուսի տարածմանը, ղարաբաղյան հակամարտությունում հետընթաց է գրանցել և այլն: 

Թե ինչ քրեական գործերով կանցնի Գագիկ Ծառուկյանը, իր, փաստաբանների, քննիչների, դատավորների գործն է, բայց ո՛չ երբեք մերը, Նիկոլ Փաշինյանը կամ, ասենք, Սուրեն Պապիկյանինը: 

Մեզ մնում է քննարկել Ծառուկյանի հայտարարությունների քաղաքական շերտն ու վերլուծել դրանք: Եվ այսպես. ի՞նչ է հայտարարել Գագիկ Ծառուկյանը, որից սկսել են ցավել Փաշինյանի ու նրա թիմակիցների որովայնը: 

Ժողովուրդը փորձադաշտ չէ. պետությունը փորձադաշտ չէ

Ծառուկյանն ասում է, որ ներկայիս կառավարության կազմում կառավարիչներ են, ովքեր «քարը քարին չեն դրել», որևէ ոլորտ չեն ղեկավարել: Սխալվո՞ւմ է Ծառուկյանը: Կարծում ենք՝ չի սխալվում: Եթե հաշվի չառնենք այն մեկ-երկու նախարարին, ովքեր էլ իրենց հերթին, ըստ Փաշինյանի, «Սերժի մնացորդներ են», ապա նոր կառավարությունում երիտասարդ նախարարներից որևէ մեկն իր հարուստ կենսագրությամբ ու առավել ևս պրոֆեսիոնալիզմով, մեղմ ասենք, հպարտանալ չի կարող: Իսկ անփորձներին բերել, այսօր արդեն կրկնակի պատերազմ մղող պետության վրա փորձարկելը, ինչպես կասվեր հայտնի ֆիլմում, «մեղք է»:

Կառավարության կազմը 100 տոկոսով պետք է փոխել 

Գագիկ Ծառուկյանը պնդում է, որ կառավարությունն իր խոստումները 100 տոկոսով ձախողել է: Հատ-հատ չենք թվարկի այն խոստումները, որ Հանրապետության հրապարակից շռայլում էր Փաշինյանը, միայն թե, որպես Հայաստանում ապրող քաղաքացիներ՝ կարող ենք արձանագրել, որ առանձնապես ոչ մի փոփոխություն, այն էլ հեղափոխություն, այն էլ տնտեսական հեղափոխություն չենք տեսնում, բացի այն, որ, ասենք, իշխանության սրտի օլիգարխները գրանցել են իրենց 100 տարվա աշխատակիցներին ու դուրս եկել ստվերից: Բայց դա ներկայացնել որպես աշխատատեղերի ավելացում, կրկին «մեղք է», էլ չասենք, որ տնտեսությունը ճկռել է պարգևավճարների բեռի տակ: Քանի՞ խոշոր ներդրում է եղել Հայաստանում Փաշինյանի վարչապետությամբ և շնորհիվ, քանի՞ աշխատատեղ է բացվել՝ ռեալ, նոր աշխատատեղ: 

Ծառուկյանն իշխանությանը նույնիսկ տալիս է բանալին՝ ներդնողը գնում է երկրներ, որտեղ քաղաքական կայունություն է տիրում: Կայո՞ւն է Հայաստանում քաղաքական իրավիճակը: Երբե՛ք: Ո՛չ մի դեպքում: Հայաստանում հարուստ մարդկանց չեն սիրում, չեն ներում նրանց հարստությունը, ընդ որում՝ անկախ նրանց փողերի օրինական թե ապօրինի ծագումից, ծեփում ու փռում են: Այլ խոսքով՝ Հայաստանում քանի դեռ փռող ու ծեփողների իշխանություն է, նրանց հետ կաշխատեն բացառապես Փաշինյանի առաջ ծռվել-փռվելուն ու հազար կաթսայում եփվել-ծեփվելուն սովոր գործարարները: Իսկ պետությունը դրանից չի շահելու: Իրենք ու իրենց «ախպերները»:

Վարկերի տոկոսների համաներում

2018-ին Հանրապետության հրապարակում վարկերի տոկոսները շահարկելով իշխանության եկած Փաշինյանն այսօր դողպրտում է բանկերի վրա: Նա խոստանում էր ներել տոկոսներ, իսկ մարդիկ մտածում էին, որ վերջապես «սև ցուցակներից» դուրս են գալու, նոր վարկերը լինելու են ցածր տոկոսով և այլն: Բայց քչերի ստացած ներումները չնչին էին, իսկ «սև ցուցակում» հայտնվածների շարքերը գրեթե չնոսրացան: Փաշինյանի սիրած բառով ասած՝ «թուլափայ» ստացան: Այսպիսով Փաշինյանը, ինչպես և սպասվում էր, էական ազդեցություն չունեցավ բանկերի ու նրանց գործելաոճի վրա և մարդկանց թողեց կոտրած տաշտակի առաջ: Դա են վկայում համավարակի օրերին բանկերի առաջ կուտակումները: Դրան կանդրադառնանք հաջորդիվ: 

Արցախի հարց

Երիցս ճի՜շտ է Ծառուկյանը. հատուկ տաղանդ էր պետք ինչպես Հայաստանի և Արցախի հարաբերությունները փչացնելու, այնպես էլ հակամարտության կարգավորման հարցում այսպես խեղճանալու համար: Փաշինյանը նույնիսկ համարձակվեց ձեռք բարձրացնել ՊԲ ղեկավարության վրա, իհարկե, միջնորդավորված, պաշտոնանկությունների տեսքով: Շատ բաներ չենք հիշեցնում ու շատ փակագծեր էլ չենք բացում՝ մեր երկրի անվտանգությանը վնաս չհասցնելու համար: Իսկ հակամարտության ու բանակցությունների ժամանակ գլուխը կախ նստող Փաշինյանը չպետք է հոխորտա, թե՝ «ինչ պետք ա, էն էլ բանակցում ենք»:

Կորոնավիրուսի դեմ պայքար

«Համավարակը սկսել էր հունվարից, բայց մեզ մոտ մինչև մարտի 4-ը ոչ մի խնդիր չէր լուծվել»,- ասում է Ծառուկյանը: Նույնիսկ չենք ուզում հիշեցնել վարչապետի ու նախարարի անպատասխանատու հայտարարություններն ու քարոզարշավը, ուզում ենք տեղեկացնել միայն նրանց շլացնող քայլերի թշվառ հետևանքների մասին: Նախ, միջազգային մամուլի էջերին մերոնք փայլում են իբրև «5 աստղանի կարանտին» անող երկիր, բայց 2-3 ամիս մարդկանց տանը նստեցնելուց հետո, վարակված քաղաքացուն ուղարկում են տուն՝ նրանց վարկը, կոմունալը, սնունդը և, ուշադրություն, նաև դեղերը նրանց գրպանի հույսին թողնելով: Դեռ որևէ կերպ փոխհատուցումն էլ շատ են համարում ու հետքայլ կատարում: 26 հազար դրամների պատմությունն էլ՝ ապացույց: 

Ծառուկյանը խոսում է 3 մլն թեստ անելուց: Զարմացնենք Ծառուկյանին. պարո՛ն Ծառուկյան, Հայաստանում տնային պայմաններում բուժվողին հիվանդության վերջում այլևս չեն թեստավորում, ասում են՝ լավ ես զգում, վե՛րջ, դու ազատ ես, դու էլ չես վարակի: Այդ է պատճառը, որ առողջացածների թվերը խղճուկ են: Չեն թեստավորում նաև վարակիրների հետ ապրողներին, ովքեր, երևանյան կամ մարզային փոքր տներում ապրելու պայմաններում, գրեթե 100 տոկոս դեպքերում չեն կարող խուսափել վարակվելուց: Ի՜նչ 3 մլն թեստի մասին է խոսքը: Օրական 5000 թեստն էլ է շռայլություն մեզ համար:

Ինչ վերաբերում է ֆինանսական կողմին, ապա պարզ չէ՞, որ մի քաղաքացի, ում ոլորտը առ այսօր էլ չի աշխատում, ինքը վարկեր ունի վճարելու, կոմունալներ ունի վճարելու, իսկ տան անդամները վարակված են և նրանց համար սնունդ ու դեղորայք է պետք գնել, չի՛ նայելու՝ ինքը վարակակի՞ր է, թե՞ ոչ, գնալու է ու բանկի դիմաց հերթ կանգնի ու հայտնվի հայտնի ֆոտոշարքում: Պետությունը թքել է իր վրա, երես դարձրել իրենից: Ուրեմն ինքն էլ այդ պետության ղեկավարի հորդորի վրա է թքած ունենալու: 

Եվ ամենակարևորը

Իշխանությունը ցանկացած քննադատություն ընդունում է սվիններով, համագործակցության բոլոր առաջարկները նրա համար մերժելի են. նրա համար վատ է, երբ երկրի համար լավ բան ասողը կամ անողը յուրային չէ, իրենց կուսակիցը չէ, քայլարած չէ: Կորչի՛ պետությունը, կորչի՛ ժողովուրդը, կարևորը հաջորդ ընտրություններում՝ հերթական, թե արտահերթ, մի քանի քվե ավել փախցնելն է: Իսկ նրանց մոտ միայն մի բան է լավ ստացվում՝ քանդելը, արտաքին հարաբերություն քանդելը, բիզնես քանդելը, տնտեսություն քանդելը, կապեր քանդելը և, վերջապես, պետություն քանդելն ու ժողովուրդ պառակտելը: Ծառուկյանի կոչը համախմբումն էր՝ բոլոր մտահոգներին, կառուցողներին, իսկ սրանք պարզապես պառակտիչների խմբակ են: 

Մենք երկիր ենք կորցում

Ծառուկյանի ահազանգը սթափեցման  ազդակ պետք է լինի յուրաքանչյուրի համար: Կորցնում ենք բոլորս, առայժմ գիտակցում ոչ բոլորը...

NEWSPRESS.am