Գորիսում ուժեղ կարկուտ է տեղացել. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր Գորիսում ուժեղ կարկուտ է տեղացել։
Նա իր էջում տեսանյութ է հրապարակել, որն իրեն են փոխանցել Գորիսից։
«Ուժեղ կարկտահարություն Գորիսում։ Տեսանյութը՝ Ալեն Մաթևոսյանի 06.06.2020»,- գրել է Սուրենյանը։