Աշխարհում COVID-19-ից մահացել է 394 հազար մարդ
Աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 6 միլիոն 740 հազարի, որից 394 հազարը մահացել է։ Այս տվյալների մասին տեղեկնում ենք Worldometers-ից։
Վերջին մեկ օրում գրանցվել է վարակի 101 հազար դեպք, մահվան՝ 3805-ը։ Հիվանդությունից ապաքինվել է 2 միլիոն 748 հազար մարդ։
Ընդգծենք, որ վարակի ամենաթեժ օջախներն այս պահին աշխարհում համարվում են ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Բրազիլիան;