Դոնալդ Թրամփը դուրս կբերի Գերմանիայում գտնվող իր զորքից 9500 զինվորականի․ Bloomberg
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է մինչև սեպտեմբեր Գերմանիայից դուրս բերել 9,5 հազարանոց ամերիկյան զորքը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ տարիների լարվածության պատճառով, որի հիմքում երկրի ռազմական ծախսերն են։
Այս մասին տեղեկանում ենք Bloomberg-ից։ Ըստ աղբյուրի Անգելա Մերկելը որոշել է չմասնակցել G-7-ի հանդիպմանը, որը նախատեսվում է անցկացնել Վաշինգտոնում։
Սպիտակ տունը վաղուց էր քննարկում կրճատել Գերմանիայում գտնվող ամերիկյան զորքերի քանակը։ Ներկայումս Գերմանիայում գտնվում է 34 հազար զինծառայող, որոնցից 25 հազարը կմնան երկրում։