Ջորջիո Կյելինին պատմել է, որ ժամանակին մոտ է եղել «Ռեալ» և «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն
Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին նշել է, որ 2 անգամ մոտ էր ակումբից հեռանալուն՝ 2010 և 2011 թվականներին։ Կյելինին ընդգծել է, որ 2010-ին մոտ էր «Ռեալ» տեղափոխությանը, իսկ 2011-ին՝ «Մանչեսթեր Սիթի»։
Այս մասին Կյելինին գրել է իր ինքնակենսագրականում։ Իտալացի ֆուտբոլիստը նշել է, որ առաջին դեպքում եղել է Ժոզե Մոուրինյոի անհամաձայնությունը, իսկ երկրորդ դեպքում իրեն թիմում պահել է թուրինյան ակումբի այդ ժամանակվա նորանշանակ նախագահ Մարոտան։
Ընդգծենք, որ այս մրցաշրջանում կյելինին վնասվածքների պատճառով խաղադաշտում եղել է շատ քիչ։