Թուրքական կործանիչները խախտել են Հունաստանի օդային սահմանը
Թուրքական վեց F-16 կործանիչներ երեկ խախտել են Հունաստանի օդային տարածքը, այս մասին տեղեկացնում է Gazet.ru կայքը: Լուրը պաշտոնապես հաստատել է Հունաստանի գլխավոր շտաբը:
«Տեղական ժամանակով 15:01-ին թուրքական վեց F-16 կործանիչներ Լեսբոս և Խիոս կղզիների միջև ընկած հատվածում հատել են հունական օդային սահմանը: Թռիչքի պլան չի ներկայացվել»,- գրված է ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:
Հույն զինվորները ներկայացրել են տվյալներ, որոնց համաձայն թուրքական կործանիչները երկրի օդային տարածքում գտնվել են շուրջ 30 րոպե, ապա հեռացել:
Հիշեցենք, որ այս տարի հուլիսի 16-ին կրկին նման դեպք էր գրանցվել: Թուրքական 6 կործանիչներ հատել էին Հունաստանի սահմանը: Մեկ օրում 20 խախտում էր գրանցվել: