Փաշինյանը տուգանվե՞լ է ոստիկանին նման վերաբերմունք ցույց տալու համար. օգտատերն արխիվային տեսանյութ է հրապարակել
Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 2018 թվականի հեղափոխության օրերից տեսանյութ և կից գրել.
«Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու դեպքում քաղաքացին պետք է բերման ենթարկվի ոստիկանական բաժանմունք։
Օրինակ` ես մուծել եմ բազմաթիվ նման վարչական տուգանքներ ու մուծել եմ 2018 թվականից հետո։
Իսկ արդյո՞ք Փաշինյանը տուգանվել է ոստիկանի օրինական պահանջը չկատարելու և ոստիկանին նման վերաբերմունք ցույց տալու համար։
Ինձ մինչև հիմա հետաքրքիրա` ինչո՞ւ էր ոստիկանությունը այդքան մեղմ»։