Ջորջ Ֆլոյդի ընտանիքի համար հավաքվել է 13 միլիոն դոլար գումար
Մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ընտանիքին օգնելու համար ստեղծված հիմնադրամում հավաքվել է 13 միլիոն դոլար գումար։
Այս մասին տեղեկանում ենք TMZ-ից։ Ֆլոյդի ընտանիքին օգնելու համար գումար է նվիրաբերել մոտ կես միլիոն մարդ՝ 125 երկրներից։ Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ոստիկանների գործողությունից հետո վատացել էր Ջորջ Ֆլոյդի ինքնազգացողությունը, ով ավելի վաղ մահացավ հիվանդանոցում։
Այդ օրվանից հետո ԱՄՆ-ում սկսվեցին զանգվածային ցույցերը։