Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է աշխարհի առաջին ֆուտբոլիստ միլիարդատերը
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է միլիարդատեր։ Այս մասին տեղեկանում ենք Forbes-ի հայտնած տվյալներից։
35-ամյա պորտուգալացին առաջին ֆուտբոլիստն է, ով կարողացել է իր կարողությունը հասցնել 1 միլիարդ դոլարի։Այդ գումարից 650 միլիոն դոլարը նա կուտակել է աշխատավարձից, իսկ մնացյալ 350 միլիոն դոլարը՝ հովանավորներից։
Նա 2020-ի ամենահարուստ հայտնիների ցուցակում 4-րդն է։