Սանկտ-Պետերբուրգում վիճաբանության ժամանակ տղամարդը կրակ է բացել․ կա վիրավոր
Սանկտ-Պետերբուրգում ձերբակալվել է մի տղամարդ, ով վնասվածքներ հասցնող ատրճանակից կրակել է տեղի բնակչի վրա։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Աղբյուրի տեղեկություններով Զաուր Կարիմովը վիճաբանության ժամանակ կրակել է 23-ամյա երիտասարդի գլխին, որից հետո թաքնվել է հանցագործության վայրի մոտակայքում։
Ոստիկանները ձերբակալել են հանցագործին։ Այս պահին աշխատանքներ են տարվում պարզելու համար հանցագործության բոլոր մանրամասները։