ԱՄՆ-ում ուժգին կայծակի հետևանքով Սպիտակ տան մոտակայքում վնասվածքներ են ստացել զինվորականներ
Վաշինգտոնի Լաֆայետ այգում կայծակի հարվածից 2 զինվորական վնասվածքներ են ստացել։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Դեպքը տեղի է ունեցել Սպիտակ տան մոտակայքում, որտեղ այս օրերին ցույցեր են ընթանում։ Հինգշաբթի երեկոյան Վաշինգտոնում ուժգին կայծակ է եղել։
Հիշեցնենք, որ ցույցերի պատճառով ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում և բնակավայրերում ծառայություն են իրականացնում նաև զինվորականները։